Տաք հրապույր էր մարմինը նրա…

Տաք հրապույր էր մարմինը նրա,

Կինն գեղեցիկ է արբունքի պահին,

Կրակոտ համբույր, ու շնչակտուր՝

Շուրթերն  էին լռում… մեկ-մեկու գրկում…

Տղան խենթացած կրքի երկունքից՝ երկչոտ ափերովhamb

Զգում էր հևքը կախարդիչ մարմնի…

Մերթ՝ գիրկն էր առնում իրանը նրա,

Մերթ՝ շուրթը հպում պապակված շրթին…

Թե որքա՞ն տևեց ամեն մի համբույր՝ դժվար է ասել.

Լուսինն էր միակ վկան տռփանքի.

Ու երբ պատանին հարբած ավյունից,

Ցանկավ սիրուհու գոտին արձակել՝

-Օհ, ո՜չ, պաշտելիս,  սիրո գործերում,

Շտապող ասպետն անելիք չունի…

Կինը մի սար է, որի բարձունքին, դու պետք է հասնես

Դանդաղ, անշտապ… հատ-հատ տնտղելով ամեն մի ծաղիկ…

Ու շոշափելով ամեն մի կոկոն, ամեն մի վարսանդ…

Ու հրապույրը անձնատուր կնոջ,

Նման է քամու բերած բուրմունքին….

Այն կզմայլի, դարձյալ կփախչի….

Դու ամուր բռնիր այն կնոջ հոգին,

Որը նման է անսանձ զամբիկի…

Սանձեցիր՝ քոնն է, վայելիր հավետ…

09.09.2015

 

 

Facebooktwitterlinkedin