ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻ

Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին իրենց անելիքը: Նախարարներց ոմանք, ուղղակի փախան Բյուզանդիա: Նրանց թվում էր նաև սպարապետը, ով ի պաշտոնե ամենաշատը պիտի ընդդիմանար և հոգար ժողովրդի համար: Սակայն Վարդանը ընտանիքի հետ փախուստի դիմեց:
Միայն Վասակ Սյունին էր, որ գիտեր իր անելիքը. համընդհանուր ոգևորության հիման վրա ապստամբել, վտարել պարսիկներին Հայաստանից և անկախ թագավորություն հիմնել: Նա վաղուց էր նախապատրաստվել ապստամբությանը: Ինչպես Փարպեցին է նշում, Վասակն իր նամակում, ուղղված փախուստի մեջ գտնվող Վարդանին, նշում է, որ ինքը վաղուց երդումներով կապել է շատ հոների, ովքեր իր կանչին են սպասում` ասպատակելու Պարսկաստանը: Վասակն այդ արել էր դեռևս վրաց մարզպան եղած ժամանակ: Այդպես կարող էր վարվել միայն հեռատես գործիչը:
Սակայն նրա ծրագրերին ամենից շատ ընդդիմանում էր հենց սպարապետը, ով վերադառնալով` սկսեց իր պլանները իրագործել, իր ծրագրով առաջ շարժվել, ինչը պառակտեց հայոց աշխարհը:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

151778_original

.

Facebooktwitterlinkedin