ՍՎԵՏԱ ԱՆԴՐԻՉԵՆԿՈՅԻ ՕՐԱԳԻՐԸ

muslim
(հատված վեպից)

Հարավային Ղազախստանի այդ փոքրիկ քաղաքում շատ ազգեր էին ապրում: Գավառական փոշոտ, ծուռումուռ փողոցներով քաղաքը անհրապույր տեսք ուներ: Տները հիմնականում միահարկ էին, թեք տանիքներով, բակերում ամենուր հավեր ու սագեր էին շրջում: Մի խոսքով` իսկական գյուղ, որ սակայն մեծության պատճառով քաղաք էր կոչվում:
Գորբաչյովյան Պերեստրոյկան էական ոչինչ չփոխեց տեղացիների կյանքում: Միայն բացեց մի քանի ռուս ընտանիքների ճանապարհը դեպի պատմական հայրենիք…
Դեպի կործանում գնացող երկիրը այլևս երաշխիք չէր կարող լինել ոչ մեկի նյութական բարօրության, այլև ֆիզիկական գոյության:
Իննսունականներին այստեղ էլ ազգային հողի վրա մի քանի բախումներ եղան: Արթնացող ղազախ ազգայնականները պարապ չմնալու համար որոշեցին երկիրը մաքրել… ռուսներից` էթնիկ մեծամասնությունից: Եվ քանի որ չկար ինչպես կազմակերպված հաձակում (նման խնդիր չկար), ինչպես նաև կազմակերպված պաշտպանություն, ազգայնականների ելույթները տեղական մանր խուլիգանությունների տեսք ստացան միայն: Բայց երևույթը հրապուրիչ էր և արձագանք գտավ հանցագործ խմբավորումների մոտ, որոնց համար դա լավ վարագույր էր` քողարկված գործելու…

Արթնացա մայրիկիս կանչից.
– Սվետա, Սվետա, դե արթնացեք, հերիք եղավ ձեզ, ուշանում եք դասից:
Հազիվ աչքերս բացեցի: ՙԻ՛նչ լավ երազ էր…՚: Իշխանական դղյակում էի, ինձ արքայադուստր էի պատկերացնում, իսկ ասպետները մենամարտում էին ինձ համար: Իսկական հեքիաթ: Ծիծաղելի է… մեր տան քանդված, մռայլ պատերը չես համեմատի երազիս դղյակի հետ: Իսկական մոխրոտիկ…
– Սվետա, շան քած, շուտ արթնացիր, – մայրս բացեց դուռն ու առաջացավ:
Վրայից ինքնաթոր օղու հոտ էր փչում: Երևի մինչ լուսաբաց գինարբուքը շարունակել է սիրեկանի հետ ու հիմա խումարաթող է լինում:
– Հիմա, մայրիկ, – ասացի ու արագ վեր կացա:
Հագնվեցի, մտա բաղնիք: Իսկական խոզանոց: Վաննայում, պատերին փսխուքի հետքեր էին: Արագ լվացվեցի, դուրս եկա: Հյուրասենյակում` բազմոցին, պարկած էր Նիզամը` մորս սիրեկանը: Խոզի պես խռմփացնում էր:
Իսկապես ուշանում էի: Սեղանից վերցրի երեկվանից մնացած մի կտոր երշիկ, պանիր ու ծամելով դուրս վազեցի…
Մեր դասարանում քսանհինգ հոգի էինք սովորում. Տասներեք աղջիկ, տասներկու տղա: Հազիվ էի ոտքս դրել դասասենյակ, երբ հնչեց զանգը: Ֆիզիկայի դաս էր: ՈՒսուցիչը` ընկեր Նազարբաևը, ինստիտուտը նոր ավարտած երիտասարդ տղամարդ էր: Սովորույթի համաձայն ժպտադեմ մտավ դասարան, բարևեց, ժպտաց ու դեմքիս նայեց:
– Դե, անորակներ, այսօր ո՞րն է մեր դասը:
Առհասարակ մեր` ութերորդ դասարանը դպրոցում աչքի էր ընկնում ծուլությամբ ու անկարգությամբ: Ողջ դասարանում ընդամենը մեկ սովորող ունեինք` փոքրիկ, գզգզված մազերով ու ակնոցներով Այդին Բաբաևը:
Մեր ողջ դասընթացը կայանում էր նրանում, որ դասատուները դաս էին հարցնում Այդինին, որը, որպես կանոն, միշտ պատրաստ էր, ու դասի մնացած ժամանակը վատնում էին մեզ հետ դեսից – դենից խոսելով, ասես նրանց ողջ խնդիրը մեզ զբաղեցնելն ու խոսեցնելն էր: Այս վիճակը ձեռնտու էր թե մեզ, թե ուսուցիչներին, որոնք իրենց չնչին աշխատավարձով առանձնակի ջանք չէին թափում` մեզ սովորեցնելու: Բացառություն չէր նաև Նազարբաևը, որ ողջ դասի ընթացքում անթաքույց իմ լի, հասուն կրծքերին էր նայում:
Մեր դասարանի աղջիկներից շատերն էին հասունացել, բայց ես նրանց մեջ աչքի էի ընկնում առանձնակի լի, խոշոր կրծքերով ու ընդգծված գեղեցիկ կոնքերով:
Ես վաղ նկատեցի թաղի տղաների վավաշոտ հայացքները, և անկեղծ ասած` դա ինձ դուր էր գալիս: Երբեմն անգամ դիտմամբ կարճ շրջազգեստ կամ մորս թափանցիկ շորերից էի հագնում և ցերեկով ուղղակի թափառում նրանց աչքի առաջ:
Երկու անգամ մայրս դրա համար պատժեց. Առաջին դեպքում բավարարվեց ապտակով, երկրորդ անգամ ծեծեց հայրացուիս գոտիով: Դա երկու տարի առաջ էր: Հայրացուս` Ալեքսանդր Անդրիչենկոն, ալկոհոլիկ մի խախոլ, անցյալ տարի մեռավ` մորս հետ համատեղ ապրած տասներեք տարիների ընթացքում նրան պարգևելով ևս վեց երեխա: Ես երեխաների մեջ մեծն էի, ծնվել եմ մորս առաջին ամուսնությունից, իսկ տան փոքրը երեք ամսեկան Տանյան էր, որի հայրն անհայտ է:

Անձրևային, մռայլ օր էր: Տանը մենակ էի, զբաղմունք էլ չունեի: Անդրեյը գործով շրջկենտրոն էր գնացել, նրա ծնողներն էլ շրջակա գյուղերում էին` շրջագայության էին գնացել բարեկամների տները:
Զանգեց Նարգյուլը.
– Սվետ, ի՞նչ ես անում:
– Հեչ, մենակ եմ:
– Գա՞մ քո մոտ: Զզվելի եղանակ է, տանն էլ մենակ եմ…
– Արի:
Նարգյուլի հետ ամուսնությունից հետո մտերմացա: Անդրեյի հեռավոր բարեկամներից էր, զարմուհին` մոր կողմից. մաքրարյուն ղազախ: Տասնինը տարեկան էր: Ղազախական տափակ, լայն դեմքով, լի կրծքով, կլոր, ախորժելի հետույքով: Նախանձով էի նայում Նարգյուլի կազմվածքին:
Միասին հաճախ էինք դուրս գալիս զբոսանքի և տղաները ավելի հաճախ նրան էին ուշադրություն դարձնում:
Մեր փոքրիկ քաղաքում, ուր բոլորը ճանաչում էին մեկմեկու, աչքի ընկնելը դժվար չէր: Իսկ Նարգյուլը չէր էլ թաքցնում իր այլասեռված հակումները: Խմում էր, տղաների հետ էր հանդիպում….
Անկեղծ ասած, սկզբից դա ինձ դուր չէր գալիս,Նարգյուլին համարում էի սովորական պոռնիկ: Բայց շփվելով հետը` համոզվեցի, որ նա բարեհոգի է, անգամ` միամիտ:
Մի խոսքով` լավ աղջիկ է:
Նարգյուլը վազքով տուն մտավ, ասես անձրևից փախչելիս լիներ:
– Սվետ, խմելու բան չունե՞ս: Գլուխս ցավում է, մի խումարաթող լինեմ…
– Ի՞նչ է, գիշերը դարձյալ….
– Հա, երեքով էինք. Ես, Այարը, Մուհամմեդը…
– Ո՞ր Մուհամմեդը:
– Թուրքը: Աղջի, գիտե՞ս, նա սիրահարվել է քեզ: Ողջ գիշեր քեզնից խոսեց: Ի՞նչ կասես, հը՞…, – Նարգյուլը շմփացրեց հետույքիս, – լսիր, դեռ հղի չե՞ս:
– Չգիտեմ, – վախեցա ես:
Հղիության միտքը չգիտես ինչու` վախեցնում էր ինձ: Տասնհինգ տարեկանում ամուսնանալը իհարկե հրապուրիչ էր, բայց հետևանքները վախեցնում էին ինձ:
– Լսիր, մի բան տուր խմեմ վերջապես, – Նարգյուլը բացեց սառնարանը: – Հա, լավ եք ապրում…, – հանեց պանիր, երշիկ, աղցան…
Անդրեյն ու իր ծնողները չէին սիրում Նարգյուլին, երես չէին տալիս: Մենք թաքուն չէինք հանդիպում, բայց իմանալով որ նրանք չէին խրախուսում` տանը մեր հանդիպումների մասին բան չէի ասում:
ՈՒղղակի ինձ համար տխուր ու ձանձրալի էր ամուսնական կյանքը: Առաջ գոնե դպրոցում շփվում էիմարդկանց հետ, իսկ հիմա Անդրեյի ծնողների թթված ու ամբարտավան դեմքերից բացի բան չէի տեսնում: Չէին էլ թողնում մերոնց հետ շփվեմ: Դրա համար էլ Նարգյուլն իմ միակ ընկերուհին էր ու մխիթարանքը:
Երկու բաժակ հանեցի, խմեցինք:
– Օհ, փրկեցիր, Սվետ, էս ինչ լավն էր… բա էս ու՞ր են…
– Էստեղ չեն, իրիկունը միայն կգան:
– Հա՞, լսիր, արի կարգին քեֆ անենք:
– Արի, – չգիտես ինչու, համաձայնվեցի ես:
Օղու շիշը կիսատ էր: Արագ դատարկեցինք:
– Սվետ, էլ եմ ուզում, փող չունե՞ս, գնամ արաղ առնեմ:
Փող միշտ ունեի: Խանութից առևտուր անելիս մանրադրամը պահում էի տեղաշորիս մեջ: Կոպեկները հավաքում էի, թղթադրամ սարքում… ապա ինձ համար գուլպաներ ու մանր – մունր բաներ գնում: Տանը խաբում էի, թե մայրս է գնել: Սկեսուրս գծույծ կին էր, իր հնամաշ հագուստն էր միայն ինձ տալիս…
Նարգյուլին փող տվեցի: Հագավ իմ թիկնոցն ու դուրս թռավ տնից: Մի տեսակ թմբիր էր իջել վրաս: Օղուց էր, եղանակից` չգիտեմ: Թուլացել էի ու զվարճանալ էր ուզում սիրտս: Տասնհինգ րոպեից Նարգյուլը տուն մտավ: Նրա հետ տուն մտան ու շեմքին մոլորված կանգնեցին Մուհամմեդն ու Այարը` Նարգյուլի սիրեկաններն ու բաժակակիցները:
Ես շփոթվեցի. Սրա՞նք ինչ են անում այստեղ:
– Սվետ, տղաները գարեջուր առան, ահագին խմիչք ունենք, դե սկսենք, – տնավարի կարգադրեց Նարգյուլը: – Տղերք, առաջ անցեք:
Ես շշմած էի ու զարմացած Նարգյուլի հանդգնությունից: Ինքս անգամ մորս վախով էի հրավիրում մեր տուն` սկեսրոջիցս հազար անգամ ներողություն խնդրելուց հետո: Բայց ինչ արած` նրանք արդեն խոհանոցում էին:
ՙՄեկ է` մերոնք ուշ են գալու, մի լավ զվարճանանք՚ , – որոշեցի ես ու վճռական շարժումով հրավիրեցի նստելու այդ թափթփուկներին: Ինձ համար մեկ էր, թե այդ պահին ում հետ կնստեի:
Այարն ու Մուհամմեդը քաղաքում հայտնի թափթփուկներ էին: Այարը ղազախ էր, Մուհամմեդը` ադրբեջանցի, թե մսխեթցի թուրք` լավ չեմ հիշում: Նրանք իրենց ողջ օրն անց էին կացնում թղթախաղով կամ պոռնիկների հետ: Հաճախ էին գործ ունենում ոստիկանների հետ: Քաղաքի մանր գողությունների առյուծի բաժինը այս անբաժան ընկերների ձեռքի գործն էր: Բայց չգիտեմ ինչ հրաշքով` ամեն անգամ բռնվելուց հետո նրանք հաջորդ օրն իսկ ազատ էին արձակվում:
Այարը նստեց Նարգյուլի կողքին, լցրեց բաժակները, փոքր, լպիրշ աչքերը հառեց վրաս:
– Դե, գեղեցկուհի, նստիր սիրածիդ կողքին:
– Սիրածի՞ս, հը…, – քմծիծաղ տվեցի ես, – սա՞ է սիրածս, – բայց մարտահրավերն ընդունեցի: Վախս ցույց չտալու համար քիփ նստեցի Մուհամմեդի կողքին:
– Դե, խմեցինք, – կարգադրեց Նարգյուլը:
Ժամ անց այս երեքն արդեն հարբած էին: Նարգյուլը նստեց Այարի ծնկներին, համբուրվեցին: Մուհամմեդը վախվխելով փորձեց գրկել ինձ: Խփեցի ձեռքին:
– Ի՞նչ ես չափդ անցնում, հիմար:
– Սվետ, թարգը տուր, զվարճացիր, – Նարգյուլն արդեն հարբած էր:
– Դե, Սվետ, ձևեր մի թափիր, ի՞նչ է, վա՞տ տղա է… մարդուցդ լավ կանի…, – Այարն էր, – արի սիրելիս, արի գնացինք….
Այարն ու Նարգյուլը օրորվելով, գրկախառնված գնացին դեպի ննջասենյակ:
– ՈՒ՞ր, դեսն եկեք, – զայրացա ես: – Ձեզ ինչի՞ տեղ եք դրել…Սա ձեզ համար անառականոց չէ… .Հետ դարձեք, – քաշեցի Այարի թևից:
– Մուհամմեդ, էդ քածի ձենը կտրի, – Այարը զայրացավ:
– Էյ, դու, – Մուհամմեդը ձեռքը գցեց վզիս, – ի՞նչ ես ձևեր թափում: Թող գնան զվարճանան, մի վախեցիր, մեզ էլ հերթ կհասնի:
– Ի՞նչ, զզվելի խոզ, հապա դուրս եկեք էստեղից, դուրս, շուտ, – չհասցրի խոսքս ավարտեմ: Մուհամմեդի հուժկու ապտակը ինձ գետնին տապալեց:
– Զահլես տարար, զզվելի քած: Այար, թող դրան, արի մի սրան մշակենք…
Բարձրացրի գլուխս. քթիցս արյուն էր հոսում: Նարգյուլը ձեռքերով ծածկել էր դեմքը, հեծկլտում էր: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Երկուսով քարշ տվեցին ինձ հյուրասենյակ:
– Ի՞նչ եք անում, հրեշներ, – Նարգյուլն սթափվելով վրա պրծավ:
– Ձենդ, շան քած, – Այարի հարվածը Նարգյուլին գետին տապալեց:
Սրիկաներն ինձ քարշ տվեցին դեպի բազմոցը: Այարը բռնեց գլխիցս, ամուր սեղմեց բազմոցին: Ես շնչակտուր էի լինում: Մուհամմեդը ձեռքը մտցրեց ոտքերիս արանքը, քաշեց, ճղեց ներքնաշորս: Ապա լայն բացեց ոտքերս, մտավ…
Ցավից ու վիրավորանքից շնչակտուր էի: Չէի կարող անգամ դիմադրել: Ասես վատ երազ լիներ: Շուրջս իրերն ու առարկաները գլխապտույտ արագությամբ սլանում էին:
Մուհամմեդն ավարտեց իր գործը, ապա Այարի հետ փոխեցին դերերը: Այլևս անուժ էի. դիմադրության փորձ անգամ չարեցի:
ՈՒշքի եկա, երբ երկու անասունները գոտիները ձգելով` հեռանում էին: Նարգյուլն արնաշաղախ նստած էր պատի տակ, հեծկլտում էր:
– Էս ի՞նչ արեցիք, անասուններ, սրիկաներ,… ախր նա… մարդ ունի, ախր երեխա է…
Բռնաբարողները հեռացան:
Կամաց ոտքի կանգնեցի, օրորվելով, պատից բռնվելով գնացի բաղնիք: Մի պահ կանգնեցի Նարգյուլի մոտ.
– Չքվիր աչքիցս, կեղտոտ պոռնիկ:

28.02.2010. Դոնի Ռոստով

Facebooktwittergoogle_pluslinkedin