Սիրում եմ կինը…ստրեսային պոռթկումի պահին…

Ախ, կանայք, կանայք:
Նրանք երբեք չեն կորցնում իրենց հմայքը:
Կինը գեղեցիկ է իր գեղանիությամբ ու մեղկալի թուլությամբ: Թուլություն, որ միշտ կիրք է ներշնչում: Կին…
Այսօր տեսա մեկին, որ հրեշտակի չէ, ավելի շատ` սատանայի էր նման:
Հրեշտականման գեղեցկություն ուներ և սատանայակերպ կրքոտ էր նա:
Կին… Կիրքը և կինը անբաժանելի են:
Գեղեցիկ էր իմ կիրքը. կապույտ, բաց կապույտ աչքեր, բարակ, ձիգ, խարտյաշ հոնքեր, նույնքան խարտյաշ, ուսերին առատորեն թափված վարսեր, համաչափ քիթ և նուրբ, իսկը համբույրի համար ստեղծված շուրթեր: Իսկ մարմինը…ով, հրաշք:
Ձիգ, երկար ոտքեր, բարակ, բայց ոչ նիհար իրան, չափավոր մեծության պիրկ կուրծք…
Ինքը կատարելությունն էր իմ դեմ նստած: Սպիտակ մորթ ուներ և անամոթի պես համառ, բայց ոչ լպիրշ հայացք:
Նա ոտքից գլուխ կիրք էր, ոտքից գլուխ մեղք: Նրան սիրելու, տիրելու, վայելելու ցանկությունը մտել է մեջս, հոգիս, մի վայրենի զգացում է առաջացրել, որ կրծում, տանջում է ինձ, արյունս եռում է, ու մեղքը թվում է այնքան ցանկալի…
Անունն էլ հրաշք է հնչում…կրքի պես թովիչ…
Կինը, մանավանդ մեղանչող կինը, իր մեջ անհաղթահարելի հրապույր է պարունակում ու թովչանք:
Սիրում եմ կինը` յուր մեղանչումի ստրեսային պոռթկումի պահին: Սիրում եմ ամեն պահը, սիրում եմ նրա կրքի պոռթկումը, երբ կինը գալալվում է գրկումդ, երբ մարմինը պտույտներ է գործում բազուկներիդ մեջ` որպես թե ազատվելու քեզնից, բայց իրականում` ավելի փարվելու համար: Սիրում եմ կինը, երբ շնչառությունն արագանում է, հաճախակի դառնում, երբ շուրթերը համբույրից մեկ պրկվում, ապա անզգա կախվում են քո իսկ շուրթերից:.
Սիրում եմ կինը, սիրում եմ կիրքը…
Հատված հին Հուշատետրից…hushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin