Սա ավելի վատ կոչ է, քան համասեռամոլության անթաքույց քարոզը…

Ֆեյսբուքում մի նյութ կարդացի, որում կոչ էր արվում աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգին պայքարել հոմոսեքսուալիզմի դրսևորումների դեմ, պայքարել այլասերվածության դեմ: Կոչն ուշագրավ էր այնքանով, որ համեմված էր բիբլիական և քրիստոնեական շեշտադրումներով:
Խոսքս ուղղում եմ այդ կոչի հեղինակ տգետներին. Այ էդպես շեշտը դնելով քրիստոնեության, այլ ոչ մարդկային բանականության ու արժեքների վրա, շարունակ պառակտել եք հայ հասարակությանը: Այս կոչն ավելի վտանգավոր է, քան այլասերվածության ցանկացած դրսևորում, քանզի մեր հասարակությանը բաժանում է կրոնական հատվածականության:
Երբ աթեիստ ու հեթանոս շատ հայեր պայքար էին մղում էս այլասերվածների դեմ, սրանց բարերն էին պայթեցնում, քրիստոնյաներով աղոթք էիք անում եկեղեցիներում, հիմա արդեն կոչ եք անում պայքարի քրիստոնյաներին….
Ստացվում է՝ այլասերվածության դեմ պետք է պայքարել ոչ թե այն պատճառով, որ դա հակաբնական ու հակամարդկային երևույթ է, այլ որ քրիստոնյա ենք:
Ուրեմն՝ դուք խրախուսում եք որ հայ քրիստոնյան ամուսնանա իր քրոջ, եղբոր հե՞տ…. չէ՞ որ այդպես են վարվել ձեր հոգևոր հայրն ու մայրը՝ Աբրահամն ու Սառան:
Դուք խրախուսում եք, որ քրիստոնյա հայուհին քնի իր հոր հե՞տ… չէ՞ որ ձեր սրբերից Ղովտի դուստրերն այդպես վարվեցին և դուք քննադատորեն չեք վերաբերվում դրան….
Դե մտածեք…. դու՞ք եք ավելի վտանգավոր, թե՞ համասեռամոլ լկտիները…

Բոլոր վատ երևույթների դեմ պետք է ազգովի պայքարել, այլ ոչ հասարակությանը բաժանել կրոնական հատվածների…

Facebooktwitterlinkedin