Սանձարձա՜կ եղիր…

Արձակիր վարսերդ. Թափիր ուսերիդ հանց Արևի շյուղ.

Արձակի՜ր սանձերդ… Կրքիդ խենթությամբ  ջերմացրու հոգիս,

Արձակիր քողդ… թող աչքերիցս կայծեր թռչS. Virabyan- Nudeկոտեն հանց թիթեռնիկներ,

Թառ լինեն այտիդ փոսիկին կարված արցունքի ծովին…

 

Կրծքիդ հանց Արև թառ ելած փոքրիկ կոճա՜կն արձակիր.

Կուրծքդ ազատիր նեղ-կաղապարած ստվերի հովից ու.. Արևի՜ն տուր…

Սանձարձա՜կ եղիր… Արևն արձակիր իմ կայծ-աչքերից,

Ու կրծքիդ կոկոմ վարդերի՜ն գամիր…. Սանձարձա՜կ եղիր….

 

Գոտի՜դ արձակիր… Թող որ կոնքերիդ Արև-Ճառագից…

Արև՜ն ամաչի…. Գոտի՜դ արձակիր, սանձարձա՜կ եղիր….

Թող իմ ափերի կոպիտ շոյանքով Արև՜դ գրկեմ, հու՜րդ փայփայեմ,

Կոնքիդ թառ ելած Արև-Աստղիկին իմ Սե՜րը պատմեմ…

 

Սանձարձա՜կ եղիր…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin