Ռուսաստան. բարեկամ թե՞ թշնամի…

Հայ-ռուսական հարաբերությունները կարծես թե, նոր փուլ են մտնում: Համենայնդեպս, քչերն են կասկածում, թե հարկ է վերանայել ,,Մեր դարավոր բարեկամի և ռազմավարական դաշնակցի,, հետ առկա հարաբերությունների ձևաչափը:

Անձամբ ես, կարծում եմ, ոչինչ էլ չի փոխվի, և հայ-ռուսական հարաբերություններում անհավասարաչափ, մեր ստրկական վիճակը դեռ երկար մեզ տհաճություն կպատճառի:  Պատմությունն է այդպես փաստում: Իսկ մենք, ցավոք այն եզակի ազգերից ենք, որ պատմությունից դասեր քաղել չգիտենք…

Եվ այսպես…. Դարերի խորքը չթափանցելով, եկեք քննարկենք հայ-ռուսական հարաբերությունների նորագույն շրջանը:

1722 թվական. Պետրոս Ա կայսրը ձեռնարկում է Կասպիական արշավանքը: Կայսերական գործակալները նախապես ոտքի են հանում հայերին ու վրացիներին՝ դիմավորելու ,,Փրկիչներին,,: Սակայն կայսրը արշավանքի կեսից հետ է դառնում Ռուսաստան և հայերը մնում են թուրքերի ու պարսիկների դեմ-հանդիման… միայնակ: Իսկ վերջիններս իրենց ցասումն են թափում ռուսասեր հայության գլխին…

1774 թվական. Եկատերինա Բ կայսրուհու հրամանով հայաթափվում է Ղրիմը: Այստեղ հայերը բնակչության պարզ մեծամասնություն էին կազմում: Ղրիմն անգամ օտարները կոչում էին Ծովային Հայաստան: Բայց կայսերական կառավարությունը Ղրիմը դատարկում է, ղրիմահայերին տեղափոխում Հս.Կովկաս… Ռուսները նախապես հայությանը արտոնություններ ու դրախտային պայմաններ էին խոստացել, բայց խաբում են: Հազարավորներ մահացան, հազարավոր հայեր սննկացան… կորցնելով իրենց ինչքը… հանուն Ռուսաստանի կայսերապաշտական մկրտումների: Ի դեպ. Ղրիմահայերի դժբախտության մեջ իր մասն ուներ նաև Հայ առաքելական եկեղեցին, հանձինս ռուսահայոց առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի, ով լծված ռուսական ռազմակարքին՝ Պոտյոմկինի հետ կազմակերպես հայոց գաղթը: Այս նույն ստահակը 1801 թվականին ռուսական բանակն առաջնորդեց Թիֆլիս՝ նպաստելով Վրաստանի անկախության կործանմանը…

1812 թվական. Ռուսները գրավեցին Արցախը և խաբելով հայերին՝ Ղարաբաղի Իբրահիմ խանին թողեցին իշխանության գլուխ, ով, հիմա էլ ռուսական բանակի գնդապետի ուսադիրներով սկսեց կեղեքել հայությանը:

1828 թվական. Գրեթե ողջ Արևելյան Հայաստանը կցվեց Ռուսաստանին: Ռուսական բռնատիրությունը ոչնչով չէր զիջում պարսկականին: Ապացույց՝ տարիներ անց սոցիալական հողի վրա, Հայաստանում շատ տեղեր հակացարական ցույցեր բռնվեցին: Ռուսները խաբեցին հայությանը. Ոչ միայն հայոց պետականությունը չվերականգնվեց, այլև՝ շատ չանցած՝ լուծարվեց նաև Հայկական մարզը…

1828-1829, 1853  թվականներ. Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ հայությունը լծվելով ռուսական ռազմակարքրին, ապստամբեց Թուրքիայի դեմ, նյութական, բարոյական, զինական աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանին: Ռուսները հայության հսկայական աջակցության արդյունքում գրավեցին Արևմտյան Հայաստանը: Ապա, զիջելով թուրքերին, հետ քաշվեցին, հայերին թողնելով թուրքերի դեմ մեն-մենակ:

1878 թվական. Ռուսները դարձյալ, հայության աջակցությամբ գրավեցին Արևմտյան Հայաստանը, ապա, իրենց պահելով Կարսի մարզը, Էրգիրը դարձյալ հանձնեցին թուրքերին: Բեռլինի վեհաժողովում առաջինը հենց ռուսական պատվիրակությունն ընդիմացավ Հայկական հարցի քննարկմանն ու հայության շահերի վեր բարձրացմանը:

19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ. Ռուսական կառավարությունը դաշնակցած Օսմանյան թուրքերի հետ՝ խոչնդոտում էին արևմտահայ ազատագրական շարժումները, հետապնդում, բանտարկում հայ ազգային գործիչներին, երբեմն, սրակոտոր անում թուրքական սահմանը հատելու փորձ անող հայ կամավորական խմբերին…

1914-1918  թվականներ. Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսները նույն կեղտոտ խաղը խաղացին հայության գլխին: Հայոց եղեռնի կազմակերպման և իրագործման մեջ նրանք պակաս մեղավոր չեն. Ահավասիկ՝ Վանի անհասկանալի նահանջը և Վասպուրականի հանձնումը թուրքերին, ռուսական բանակի դիտմամբ դանդաղելը Ալաշկերտում և այլն…

1918-1920 թվականներ. Ռուսները չհաշտվեցին ՀՀ անկախության հետ և շարունակ խռովություններ էին բորբոքում… Նրանք վիժեցրին Սևրի դաշնագրի կատարումն ու Աթաթուրքին դրդեցին հարձակվել ՀՀ վրա: Ի վերջո՝ ՀՀ անկախությունը կործանվեց հենց ռուսական բանակի՝ Հայաստան մուտքով:

1921 թվական. Կովբյուրոյի որոշմամբ Արցախը հանձնեցին Ադրբեջանին: Նույն թվականին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանը մասնատեցին Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Հս.Լոռին հանձնեցին վրացիներին:

Խորհրդային տարիների մասին առայժմ զերծ եմ մնում որևէ բան գրել:

Ըստ էության՝ մեր դժբախտությունների մեջ գլխավոր մեղավորն ինքներս ենք: Բայց, այսքանից հետո ռսին ու Ռուսաստանը համարել բարեկամ երկիր՝ առնվազն ստրկամտություն է… Մտածեք, հայեր…

Facebooktwittergoogle_pluslinkedin