Ռուսական հոգեկերտվածքն ու 21-րդ դարի հայը…

Ես մի քանի տարի բնակվել եմ Ռուսաստանում: Շփվել եմ տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական շերտերի մարդկանց հետ: Այսօր էլ, աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում ռուսների և ռուսաստանցիների հետ: Կարծում եմ՝ լավ եմ ճանաչում ռուսին ու ռուսաստանցուն:

Ռուս և ռուսաստանցի… թվում է՝ էապես տարբեր են նրանք; Իրականում՝ ո՛չ, քանզի նույն հոգեկերտվածքն ունեն: Եվ մի զարմացեք, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների ստվար հատվածը ռուսից ավելի ռուս է: Հոգեկերտվա՛ծք է:

Այդ երկիրը ամբավ հարստություն ունի: Այդ երկիրը գրավիչ է բոլոր առումներով: Այդ երկիրը քեզ հնարավորություն է տալիս որպես անհատ (բայց ոչ որպես հասարակական էակ) կայանալու, զարգանալու, արարելու…

Բայց, մեկ պայմանով. Դու պետք է ռուս-ի հոգեկերտվածք ունենաս:

Ահա թե ինչու, այնտեղ կայացած, կարողություն ձեռք բերած, Ռուսաստանի շնորհիվ կամ Ռուսաստանի միջոցով վաստակող հայերը ռուսապաշտ ու ռուսամոլ են… դա մե՛ր հայացքով:

Իրենց համար իրենք սովորական հայեր են: Իրենց համար տեսանելի չէ իրենց ռուսական հոգեկերտվածքը:

Ռուսաստանում էական չէ քո ազգությունը: Այնտեղ ռուսաստանցիներ են բոլորը: Այնտեղ հասարակական կյանքում մի բանաձև է դրված՝ Ռուս լինելը ձեռնտու է ամենքին: Եվ անկախ ազգությունից՝ եկվոր են թե տեղաբնակ՝ հայ, հրեա, յակուտ, ինգուշ, վրացի՝ բոլորը ռուս են դառնում… այդպես հեշտ է, այդպես ձեռնտու է:

Ի դեպ՝ նախանձելի արժեհամակարգ է:

Նախանձելին սակայն, ոչ թե բոլորին ձուլելու և միատարր զանգված կերտելու քաղաքականությունն է, այլ, որ պետական ապարատ է աշխատում՝ հանուն պետության, գաղափարախոսության, հանուն ինչ որ արժեքների՝ իրական ամրակուռ հասարակություն կերտելու նպատակով:

Ռուսական հեռուստաեթերը բացում ես՝ ամենուր քարոզվում է այդ հոգեկերտվածքը…

Ռուսը առաքելություն է իրականացնում Սլավոնական աշխարհում, Արևելքում, ամենուր…

Ռուսը կիրթ է, լավն է, բարի է, հզոր է…

Եվ շարքայի ռուսը հավատում է դրան… ցանկացած ռուսաստանցի հավատում է դրան ու լծվում պետական այդ քարոզչությանը…

Իսկ մեր պատական ապարատն ինչ է քարոզում…

Եթերից միայն բռնություն, հանցագործություն, խաբեություն է քարոզվում… այլ կերպ ասած՝ գողեր, բոզեր ու խաբեբաներ ենք բուծում…

Պետական ապարատը ազգային արժեքների փոխարեն քրիստոնեական՝ կրոնական արժեքներ է քարոզում՝ դրանով իսկ ավելի պառակտելով հասարակությանն ու մեծացնելով Պետություն-քաղաքացի անջրպետը:

Այս իմաստով նախանձելի վիճակում են նաև մեր արևմտյան ու արևելյան հարևանները:

Եթե Ադրբեջանի մասին միայն մամուլից գիտեմ, Թուրքիայում բազմիցս եմ լինում ու ականատես եմ, թե ինչ հասարակարգ են կերտում:

Իսկ մե՞նք… մենք դարձյալ հետ ենք մնում…

Չկա՛ հայի հոգեկերտվածք: Մենք հայեր չե՛նք, մենք քրիստոնյանե՛ր ենք…

Facebooktwittergoogle_pluslinkedin