ՉՍՏԱՑՎԵՑ

388 թվականին, վարած անկախ քաղաքականության պատճառով, պարսիօց Շապուհ Գ արքան գահազուրկ է անում հայոց Խոսրով Գ արքային և հրամայում նրան կալանել, Անհուշ բերդը նետել։ Խոսրովի հետ կալանավորում են նաև իշխան Գազավոն Կամսարականին։

Երբ գերյալներին Պարսկաստան են քշում, նրանց ազատելու համար հայոց իշխաններ Շավարշ Կամսարականն ու Պարգև Ամատունին 700 զինվորներով հարձակվում են պարսիկների վրա։ Կռվում սպանվում են իշխան Շավարշն ու Պարգև իշխանի Մանվել որդին։ Արքային ազատել չի հաջողվում, քանզի ոտքերը շղթայակապ էին։

Հաղթանակած պարսիկները գերում են նաև Պարգև Ամատունուն, որին մորթազերծ են անում ու դնում արքայի խցում՝ Անհուշ բերդում։

Facebooktwittergoogle_pluslinkedin