Չգիտեմ մեկ երևույթ, որ վեհ կարող է կոչվել…

Իսկ հիմա, արդեն ամեն ինչ միևնույն է ինձ համար: Հիմա մի տեսակ սառն անտարբերություն է իջել վրաս:
Առավոտյան, երբ լուսանում է, այլևս երազանքներով զինված՝ դուրս չեմ թռչում վազելու և մարզումների:
Հիմա՝ գլուխս թաղած բարձերի մեջ՝ անընդհատ խորհում եմ քո մասին, ու այդ խոհերը մռայլ են:
Իմ, սովորականից կոշտ անկողինն այլևս ննջարան չէ ինձ համար: Նրանում մարմինս այլևս հանգիստ չի գտնում հոգնեցուցիչ աշխատանքից հետո: Այն մի տարատեսակ տանջարան է՝ անքուն գիշերների ու անվերջանալի մտորումների տարտարոսը: Մի՞թե այլևս խորտակված են բոլոր հույսերը, մի՞թե չկա դեպի քո սիրտը տանող ճանապարհ…
Ես ինքնաոչնչացման եմ գնում: Ինձ համար այլևս գոյություն չունեն արժեքներ: Ես չգիտեմ մեկ երևույթ, որ վեհ կարող է կոչվել:
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin