Ուրեմն, պատրաստվիր հատուցմանը…

Հրաշալի է. Բերկրանքով եմ ընդունում լուրը, քանզի մոտենում է ժամը հատուցման: Քանզի ծարավը, վրեժի ծարավը որքան տանջում է՝ այնքան մղում է գործի. Վճռական, հուժկու և դիպուկ հարվածի: Բայց ես քեզ պես նենգորեն չեմ վարվի, չեմ հարվածի թիկունքից սիրելիս… ես կկանգնեմ դեմդ, կնայեմ աչքերիդ ու կզարկեմ առանց վարանանքի: Առանց դողի… Դա կլինի արդար հատուցում: Դա կլինի կեղծիքի ու չարիքի պատիժը: Կպատռվի դիմակդ, ու հավատա, աչքերիդ կրակը, բոցը թախիծ ու արտասուք կդառնան…
Դու կլացես, կլացես ցավից ու վիրավորանքից, կցավես, բայց ափսոս, ոչ խղճմտանքից, քանզի արդարությունը քեզ համար չէ. Քո եսապաշտ գոյությունը չգիտե թե ինչ է դա: Քո ճիչն անգամ չի կարող հագեցնել վրեժիս ծարավը…. Ու ես կանեմ դա… հանուն քեզ… որ ստիպված լինես երբևէ առերեսվել անցյալիդ հետ, հոգուդ հետ, կեղծ ու նենգ էությանդ հետ…
Ես գիտեմ ինչ է ցավը, վիրավորանքը, դավաճանությունը… ես դադարել եմ սիրելուց. Բարին, լավը, պայծառը պաշտելուց…
Ամեն անգամ հոգուս ու սրտիս ցավը վրեժ է գոչում… և անգամ տառապանքը ցանկալի է դառնում՝ վրեժի բերկրանքից: Ուրեմն, պատրաստվիր հատուցմանը… Տեսնում եմ՝ մոտ է ժամը…
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin