ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՐՏԻԴ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆԵԼ

images

Ուզում եմ սրտիդ բանալին գտնել,

Ու նրան տիրել անվերջ, անընդմեջ,

Քո մեջից հանել կնոջ չարակամ

Խանդը, որ սերեր կարող է ջնջել…

 

Ուզում եմ քեզ հետ գիշերն սպանել,

Կրծքիդ կաթնահոտ գգվանքից արբել…

Փարվել մարմնիդ ճերմակ փափուկին,

Եվ քո ջերմությամբ, սերս բորբոքել:

 

Ուզում եմ շուրթիդ ծաղիկը սեղմել,

Ու կլանել այն պապակված լեզվով,

Քո հուրը գրկել ու քեզ վայելել,

Անմոռաց կրքով քեզ սիրել, սիրել…

 

14.01.2015

Facebooktwittergoogle_pluslinkedin