Ողորմելի, նվաստ, անարժեք…

ՀՀ Ազգային հերոսների ցանկում Չեքիջյանի (բնավ չնսեմացնելով նրա ավանդը մշակույթի զարգացման գործում), Էռնեկյանի, Ռիժկովի, ու էլի մի քանիսի ներկայությունը վկայում է, թե որքան ողորմելի, նվաստ ու անարժեք հասարակություն ենք…
Պատերազմում հաղթած երկիր ենք, բայց հերոսների ստվար մասը պատերազմի հետ ոչ ուղղակի, ոչ էլ՝ անուղղակի կապ չունեն:
Վերջին հարյուրամյակում մեր ամենափառահեղ հաղթանակը կերտած Կոմանդոսը հերոս չէ… բայց հերոսներ են անարժան վազգեն կաթողիկոսները, դեմիրճյանները…
Սա մեր արժեհամակարգի ոչ թե սնանկության, այլ չգոյության մասին է վկայում…
Ու չմեղադրեք իշխանություններին… պետք չէ ասել, թե Ինչ կոչում շնորհողն է, այն էլ՝ կոչում կրողները… չմոռանաք, թե մեր հասարակության քանի՞ տոկոսը կամավոր ստանձնեց 10.000 դրամանոց հարճի դերը՝ վերարտադրելով այս ,,Հերոս,, իշխանություններին…
Դե, նման հասարակության հերոսները էռնեկյաններն ու չեքիջյանները պետք է լինեն…
Ու կրկնում եմ. մեծագույն անբարոյականություն է՝ պատերազմից հետո ցանկացածի կողմից հերոսի կոչում ընդունելը, քանի որ, հերոս չէ Հերոսը՝ Կոմանդոսը:
Ու այսպես ոտք ենք դրել 21-րդ հարյուրամյակ, ու այսպես էլ ուզում ենք աշխարհի երևելիների հետ չափվել՝ անարժեք, նվաստ, ողորմելի արժեհամակարգով…
 
Facebooktwitterlinkedin