Ո՞վ է կռապաշտ. քրիստոնյան թե՞ հեթանոսը…

Վերջերս հաճախ եմ կարդում, երբ քրիստոնյաները հեթանոսներին անվանում են կրակապաշտ կամ կռապաշտ:

Հարգելիներս, ես դեռ չեմ  հանդիպել մեկ հեթանոսի, ով կրակ է վառում ու դեմը չոքած աղոթում: Բայց քրիստոնյան մոմ է վառում ու դեմն աղոթում:

Ես դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով Գառնիի տաճարի սյուները կհամբուրի: Բայց եկեղեցու դուռը ուղղակի լիզող քրիստոնյաների շատ եմ հանդիպել:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով հայոց դիցերի արձանները որպես սրբություն կհամբուրի, բայց շատ եմ տեսել քրիստոնյաների, ովքեր երկյուղածորեն սրբապատկերներն են համբուրում:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով հայոց դիցերի արձաններ այստեղ-այնտեղ մոլեռանդորեն կկանգնեցնի, բայց քրիստոնյաներն ամենուր, անգամ աշխարհիկ վայրերում, իրենց խաչերն  ու սրբապատկերներն են դնում:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով իր ազգային սիմվոլները ըստ հարկի՝ կհամբուրի, բայց շատ եմ տեսել քրիստոնյաների, ովքեր վախից, կամ այլ իրավիճակներում, կհանեն վզի խաչերն ու կհամբուրեն:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով իր աստծու անունն անտեղի, մանավանդ վախից, կանվանարկի, բայց շատ եմ հանդիպել քրիստոնյայի, ով վախեցնում է իր աստծուն և աստվածավախություն է ցուցաբերում, շատ դեպքերում՝ ցուցամոլությամբ:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով կխոնարհվի ու կհամբուրի քրմի աջը, բայց շատ եմ հանդիպել քրիստոնյաների, ովքեր տերտեր տեսնելիս երկյուղածորեն համբուրում են աջն ու Տեր ու Հայր են կոչում օտարին:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով վախենում է իր աստծուց, բայց շատ եմ տեսել քրիստոնյաների, ովքեր սարսափում են իրենց աստծուց…

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով իր աստծու անունը տալիս ձեռքերը վեր է բարձրացնում, բայց շատ եմ հանդիպել քրիստոնյաների, ովքեր խաչ ու եկեղեցի տեսնելիս, իր աստծու անունը տալիս, խաչակնքում են:

Դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով մասունքների է երկրպագում, բայց շատ եմ հանդիպել քրիստոնյաների, ովքեր ծիծաղելի ու անհեթեթ մասունքներ են պաշտում…

Հիմա… ո՞վ է իրական կռապաշտը… հեթանոսը թե՞ քրիստոնյան…

Facebooktwittergoogle_pluslinkedin