ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շտապ հաղորդագրություն. 09.04.2015 թվական. Ինչպես հաղորդում են համաշխարհային մասսայական լրատվամիջոցները, իսկական իրարանցում է տիրում Անդրկովկասի հանրապետություններում:
Համարձակություն է ունեցել իր պատմական հայրենիքն այցելել ու իր տառապյալ ու պայքարող ժողովրդին իր զորակցությունն արտահայտել ոմն Քիմ Քարդաշյան: Հայրենիքում բնակչությունը այցի կապակցությամբ բաժանվել է երկու հակադիր խմբավորումների. Մարդիկ, որ ուրախ են Քիմի այցով, և մարդիկ, որ քլունգը ձեռքին ֆեյսբուքյան արյունահեղ ճակատամարտ են տալիս՝ փորձելով պահպանել հայաստանյան մթնոլորտի ,,անաղարտությունը,, Քիմի հմայքից:
Մանավանդ Հայաստանում, իրարանցում է բոլոր շերտերում: Ահավասիկ, Վերնիսաժում վաճառականները Անմոռուկներն են փայլեցնում, հույս ունենալով, թե Քիմն իր փառահեղ ու գեղեցիկ կրծքին հենց իրենց Անմոռուկներից կփակցնի, Ազգային Ժողովում բոլոր խմբակցությունները բուռն բանավեճի մեջ են. Անգամ կարծիքներ են հնչում, թե անհրաժեշտ է մի կտոր հացից զրկել Պոնչո Էդոյին ու հենց Քարդաշյանին վստահել ՀՀ արտաքին քաղաքականության ղեկը…
Սրան դեմ է իհարկե Հայ առաքելական եկեղեցին, քանզի Քիմը առաքելադավան չէ և նրա մարմնի բարեմասնությունները դեռևս չեն օծվել ու պղծությունից չեն ազատվել կաթողիկոսական աջահամբույրով:
Քաղաքական դաշտում ոմանք մտորում են, թե ինչպե՞ս Քիմին համոզեն իր ֆեյսբուքյան էջում գրառում անի Նախախորհրդարանի մասին. Իսկ ծաղկավաճառները սրտատրոփ սպասում են Քիմի Ծիծեռնակաբերդ այցին. Մի երկու հազար դրամով պսակների գները Հայաստանում թանկացել են: Տղամարդ ծաղկավաճառները բնականաբար, հույս ունեն Քիմից մի ժպիտ պոկեն՝ պատրաստակամ նրան անվճար պսակ տրամադրելու:
Սելֆիացավով տառապող երիտասարդությունն էլ հերթ է կանգնել հյուրանոցի առջև՝ հույս ունենալով Ադնակլասնիկն ու Ֆեյսբուքը ճաքացնել Քիմի լուսանկարներով…
Էն Բակո Սահակյանն էլ իր հերթին ա քիմացավ կպել ու մարդ-մուրդ ա մեջ գցում, որ գեղեցկուհուն Արցախ հրավիրի՝ քաջ գիտենալով, որ դա կծառայի ազգային համահավաք շահերին: Բայց դրան դեմ են բնականաբար Բաղրամյանի տերերը. Փայ են ուզում Քիմից. Հարց է՝ բնամթերքով թե՞ բանկային չեկի տեսքով:
Վրաստանում Գիտությունների ազգային ակադեմիայում արդեն փաստաթղթեր են սարքում, որ նա Քիմ Քարդաշյան չէ, այլ Քեթևան Քարդաշիանի, ու շուտով հայերին կմեղադրեն ազգային սնափառության ու Քիմին իրենցով անելու պղծության մեջ:
Իսկ Ալիև պուճուրը մտքում Էրմենի գյոզալի պատկերը՝ Մեհրիբան խանումին ա ամուր գրկել. Ասելով, թե Չի ուզի իր Սև ցուցակը (խոսքը ֆեյսբուքի մասին չէ) հառամել Քիմի նման փչացածով…
Հա, մոռացա Հայկ Դեմոյանին… խանութներն ընկած՝ կարճ պոչով բահ ա որոնում, որ Քիմին առաջարկի, թե վերջինս ուզի ծառ տնկել… Դե, բահի պոչը որքան կարճ՝ խեղճ Քիմը ստիպված ավելի կկռանա…
231392481371733259

Facebooktwittergoogle_pluslinkedin