Մնաք բարով….

Մնաք բարով եմ ասում ձեզ աստղեր,

Իմ տաք անուրջներ, իմ ջերմ երազներ,

Մնաք բարով, դուք՝ կանայք սիրելի,

Մնաս բարով դու, Արև անձկալի…

 

Ինձ սիրողներին՝ արցունքի կաթիլ,

Ինձ ուրացողին՝ մի դառը ժպիտ, քմծիծաղ մի սին,

Ես հեռանում եմ քաոսից անդին,

Դեպ երկնի Արև-հորիզոնը ջինջ…

 

Մնաք բարով, դուք՝ իմ կիսատ գործեր,

Չսիրված կանայք, չվառված մոմեր,

Մնաս բարով դու, խիղճ իմ տառապած,

Ցավ հավատարիմ, սիրտ իմ անձնուրաց…

16.09.2015breathe_me_by_nusunt-d4vir9w

 

Facebooktwittergoogle_pluslinkedin