Մի կիսատ Արև…

Մի կիսատ բարև, կիսատ մի կարոտ,
Մի կիսատ Աստված, կիսատ մի Արև,
Մի մեծ, կիսատ սեր, կիսատ տառապանք,
Կիսատ մի համբույր, կիսատ մի հայացք…

Ու կիսատ-կիսված մի ամբողջություն,
Ու կիսատ կիսված մի մեծ երազանք.
Ու մի հուր Արև՝ կիսատ, մասնատված,
Կես՝ ցավ, կես՝ կրակ, կես՝ համատարած….
15.02.20151314021965_krutayatema-ru_201

Facebooktwittergoogle_pluslinkedin