Մի ծիծաղեցրեք պարոնայք, մի նսեմացրեք հերոսի կոչումը…

Արթուր Աղաբեկյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում…. հերթական ծիծաղելի, անիմաստ ու կլանային որոշումը….
Ոչինչ չունեմ Արթուր Աղաբեկյանի դեմ, ու չեմ էլ փորձի նսեմացնել նրա վաստակը, բայց.
Ա. Ինչու՞ միայն այսօր Ա.Աղաբեկյանին շնորհվեց հերոսի կոչում: Անցած 26 տարիներին ինչու՞ չգնահատվեց նրա վաստակը: Թե՞ նա հերոս չէր որպես մարտիկ, հերոսացավ որպես վարչարա՞ր….
Բ. Արթուր Աղաբեկյանը երեք օր առաջ հերոս չէր, այսօր ինչո՞վ հերոսացավ:
Գ. Արթուր Աղաբեկյանը Արցախում մի՞թե չէր կռվում հանուն հայության և հանուն Հայաստանի: Ի՞նչ է նշանակում Արցախի հերոս…. պետք է լինի հերոսի մեկ կոչում՝ Հայոց ազգային հերոս… այլապես՝ հերոսները Բերձորի անցակետն անցնելուց հետո դադարու՞մ են հերոս լինել…
Հ.Գ. Մի ծիծաղեցրեք պարոնայք, մի նսեմացրեք հերոսի կոչումը…
Facebooktwitterlinkedin