Մենք չկայացած երջանկության տարբեր բևեռներում ենք…

Դու հեռացար, հեռացար անդարձ. Ոչ, դու փախար: Դու փախար պայքարից: Փախար անվերջանալի տառապագին պայքարից:
Դու հեշտ կյանք ես երազում: Բայց չհասկացար, որ երջանկությանը պայքարով են արժանանում:
Դու կարծում ես՝ հարկ է նախ ընտրել, ապա սիրել: Դու սխալվում ես: Սերն ու հաշվարկն անհամատեղելի են: Երջանկությունը հաշվենկատ չէ: Ձեռքբերովի չէ, այն կարող ես միայն նվաճել… հարկ է արժանանալ նրան…
Գնա և հետ մի նայիր: Չեմ ակնկալում վերադարձդ, և քեզ հայացքով չեմ ճանապարհում. Արժանի չես, դասալիք ես:
hushatetr
Դու անձնատուր եղար, քանզի հեշտ է աշնան դեղնած, թորշոմած տերևի նման հանձնվել հողմին, կրքին, նոր սիրուն…
Դե ինչ, մեր ճանապարհները բաժանվեցին: Բայց կգա մի օր, որ դու կաղերսվես անցյալիդ, էությանդ, ու կհասկանաս, թե որքան խոցելի էր ընտրածդ Գոյը, որքան ծուռ էր ուղիդ, թե որքան տրորված է հոգիդ…
Հատված հին Հուշատետրից

Facebooktwittergoogle_pluslinkedin