Մակար Բարխուդարյանը հայի անտարբերության մասին

-Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք, թե ինչ հնություններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիներից մեզ ավանդ մնացած․ չգիտենք, թե պատմական փշրանաց ինչ հիշատակարաններ կան թաքնված մեզ շրջապատող լեռների, ձորերի և դաշտերի մեջ․ չգիտենք, թե ազգային անցյալ պատմության մութ կետերը լուսաբանող ինչ արձանագրություններ կան ավերակ վանքերի և անապատների, մատուռների և եկեղեցիների, խաչարձանների և տապանաքարերի վրա և մագաղաթյա գրչագրերի հիշատակարաններում։ Մեր անտարբերությունից օգուտ են քաղում օտարները։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյան․ 1895

Facebooktwittergoogle_pluslinkedin