Ճանաչում մի մուրացեք…

Իսրայելի պառլամենտը մերժել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եվ լավ էլ արել է: Խելոք են եբրայեցիները: Նրանք հարգում են միայն ուժ և արժանապատվություն ունեցող ազգերին: Իսկ եթե մենք արժանապատվություն ունենայինք ու իմանայինք թե ինչ բան է Պատիվը, Երևանի կենտրոնում նրանց հոլոքոստին նվիրված կոթող չէինք կանգնեցնի…

Ի դեպ. Այդ կոթողի վրա գրված հայերեն և եբրայերեն տեքստերն էլ բոլորովին այլ բան են փաստում… դա մեր ամոթն ու խայտառակությունն է…

Իսրայելից ճանաչում մուրալու կամ ակնկալելու փոխարեն, ձեզ հարց տվեք հապա, 2015 թվականի համատարած անմոուկացավով տառապող աշխարհի առաջին քրիստոնյա ազգ հայոց. Էլ չե՞ք հիշում ու պահանջում… ու՞ր են ձեր անմոռուկները…

Ի դեպ. Ինձ պետք չէ նման ճանաչում, եթե այն պահանջատիրության չի բերում: Իսկ ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով պաշտոնապես քանիցս հայտարարել են, որ Թուրքիայից հողային պահանջներ չունեն: Հետևաբար… ամենքդ մի-մի անմոռուկ կպցրեք ձեր կրծքին (բայց այնպես, որ հանրապետական բրոշկաների ու վզից կախված խաչերի փայլը չխամրի) ու այլոցից ճանաչում մի մուրացեք… մի ակնկալեք…

Facebooktwitterlinkedin