Ձոն Դրամին

Վիճում են Սերը, Պատվը, Դրամը. թե իրենցից ո՞րն է առավել լավը, սիրվածը, անհրաժեշտը…: Վիճում են, վիճում, բայց այդպես էլ չեն պարզում թե իրենցից որն է ճշմարիտը: Ի վերջո` դիմում են Մարդ իմաստունին:
-Ամենաարժեքավորը, ամենաանհրաժեշտն ու ցանկալին դա Դրամն է:
Սերը, Պատիվը կարող են նպատակ լինել, բայց ոչ միջոց…. Դրամը և նպատակ է, և միջոց:
Սերը, Պատիվը գնվում են, վաճառվում…. բայց դրամը վաճառքի միջոց չէ, ոչ ոք դրամ չի վաճառում, նրանով միայն գնում են:
Սերը, Պատիվը մեկ անգամ որ կորցրեցիք` այլևս կգտնեք միայն դրամով: Կորցրած դրամը հետ բերել հնարավոր է միայն մեծ չարչարանքով:
Ի վերջո` Սերը, Պատիվը շատ լինել չեն կարող. նրանք կամ կան, կամ` գոյություն չունեն: Իսկ շատ դրամ ունենալով` կունենաք ամեն ինչ. թե Սեր, թե Պատիվ, թե ամենազոր կլինեք, և որ ամենակարևորն է` անպատժելի….
Տխուր է չէ՞…
18.05.2014
dollar-dram-exchange-rates

Facebooktwittergoogle_pluslinkedin