Հուդան՝ ամենաարժանավորը Տասներկուսից…

Հուդայի մատնությամբ կալանավորեցին Հիսուսին… Հուդային որպես վարձք տվեցին 40 արծաթ: Սակայն Հուդան չվայելեց իր ,,վարձքը,,: Նա ինքնասպան եղավ՝ կախվեց…
Եվ արդեն 2000 տարի՝ քրիստոնյա աշխարհը Հուդային ստոր, սրիկա, դավաճան է համարում: Սատանայի գործակից է համարում: Արդյո՞ք դա այդպես է…
Փորձենք հավատալ այդ ամենին ու վերլուծել այս դիպվածը, որ Քրիստոսի վարդապետության կարևորագույն, սակայն անտեսված մասն է կազմում, որը սակայն, աշխարհայացք ու կողմնորոշում է ձևավորել:
Ի սկզբանե Հիսուս գիտեր իր ճակատագիրը: Նա հատուկ առաքելությամբ էր Երկիր եկել: Նա ի սկզբանե գիտեր նաև Հուդայի դերն՝ իր առաքելության կայացման գործում… Խորհրդավոր ընթրիքի ժամանակ նա բացեիբաց հայտարարում է, որ Ձեզնից մեկը կմատնի ինձ, նա, ով ձեռքը կմտցնի ափսեի մեջ…
Եվ այսպես, ինչքան որ Հիսուսի առաքելությունն էր աստվածային և պլանավորած՝ իր Հոր կամքով, նույնքան էլ՝ Հուդայի մատուցած ծառայությունը նրան: Չէ՞ որ, ի վերջո՝ պետք է գտնվեր մեկը, ով իր ուսերին վերցնելով մատնության տհաճ բեռը՝ կօգներ իր Տիրոջն իրականացնել առաքելությունը: Եվ բնականաբար, կամավոր այդ բեռը վերցնողը գիտակցում էր, որ սույնով անիծվելու է սերունդների կողմից… Ծանր պարտականություն էր բաժին հասել Հուդային, բայց իրավ, նա է Միակը՛ Հիսուսին հավատացողներից, Միակը՛ ով կամեցավ այդ ծանր պարտականությունն ստանձնել ու դրանով իսկ Հիսուսին օգնել՝ իրականացնելու իր գործը…
Համեմատենք. Պետրոս առաքյալը Հիսուսի ձերբակալության գիշերը, ինչպես որ Հիսուս մարգարեացավ՝ երեք անգամ ուրացավ նրան: Եվ… ոչ մի զղջում…
Պետրոսին քրիստոնյա աշխարհը այսօր համարում է առաջինը՝ աշակերտների մեջ:
Հուդան, ով գիտակցված նահատակության գնաց՝ հոգեպես և ֆիզիկապես, օգնեց իր Տիրոջը՝ իրականացնել իր առաքելությունն ու աստվածանալ… նա Քրիստոսի հետևորդների կողմից մատնիչ, դավաճան ու ստոր պիտակվեց… իսկ վախկոտ ուրացողը՝ Պետրոսը, ով անգամ չզղջաց իր արածի համար՝ առաջինը համարվեց Տասներկուսի մեջ…
Ահա՛ մեծագույն անարդարությունը… որով էլ սկսեց իր գործը Հիսուսը, ահա՛ մեծագույն սխալն ու խաբեությունը, որով տարվեցին թե՛ քրիստոնյա աշխարհը, թե՛ մարդկությունն առհասարակ…
Չգնահատվածն ու արհամարհվածը, բայց և` ամենաարժանավորն ու ամենաազնիվը:Ամենաքաջը, ամենանվիրյալը, ամենահավատավորը:
Հուդա` դու, միայն դու կատարեցիր քո տիրոջ կամքը, միայն դու հասկացար ինքնազոհության պատգամը: Միայն դու քաջություն ունեցար կատարելու կամքը քո աստծո….
Իրական սուրբը դու ես…
Մինչդեռ քեզ հայհոյում են, մինչդեռ քեզ պախարակում են….
Իսկ քո դափնուն այլոք տեր դարձան….
Մորթապաշտ, վախկոտ ու ուրացող անձինք…
Խորհրդավոր այդ գիշերը սրբացավ խաբեբան ու վախկոտը, նենգը, դավաճանն ու ուրացողը` ով երեք անգամ ուրացավ իր տիրոջը…
Դու, որ իմանալով վախճանդ` կատարեցիր աստվածային նախախնամությունը` փառավորերլու քո տիրոջը` կախաղանի արժանացար….
Դու` որ չնչին գին` երեսուն արծաթ գնահատեցիր քո կյանքը, այսօր դավաճանի ու ստորի համբավ ունես…
Անարդար է քո ճակատագիրը Հուդա` միակ սուրբը տասներկուսից:
Միայն դու ընկալեցիր գաղափարն ու կյանքի կոչեցիր այն` ապրեցնելու քո տիրոջ խոսքը, գաղափարն ու նպատակը…
Մնացյալը կրոն դարձրին քո տիրոջ վարդապետությունը, փչացրին, պղծեցին այն արժեքները, որ քարոզում էր քո տերը….
Հուդա` իրական սուրբը դու ես….

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin