Հոգիս մորմոքում է քո կարոտից՝ Սիրում եմ…

Սիրելիս, կարոտը տանջում է ինձ: Որքա՛ն ժամանակ է չեմ տեսել քեզ, չեմ լսել ձայնդ: Ցանկանում եմ մոռանալ քեզ, ջնջել պատկերդ հիշողությանս մեջից, բայց սիրտս չի ենթարկվում. Այն առավել համառ է իմ կամքից. Չես խաբի ինքդ քեզ, սիրում ես…
Ստիպված ականջալուր եմ սրտիս կանչին ու հոգիս մորմոքում է քո կարոտից՝ Սիրում եմ:
Ես հիմա ցնորված սիրահարի պես անունդ եմ շշնջում ու ամենուր պատկերդ որոնում՝ հագեցնելու այն կարոտը, որ հավերժություն է թվում…
Բայց դու դաժան ես… դաժանության Աստվածուհի թե ունանայինք՝ քո պես սառը մարմարե տեսք կունենար, ու քո անունը կկրեր:
Դու ոգի ես, որ իջել ես երկնքից իմ կամքը, իմ սերը փորձելու…
Ես ենթակա եմ քո կամքին…
Հատվածներ հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin