ՀՈԳԻ՛Ս, ԱՇԽԱՏԻՐ ՉԿԾԿՎԵԼ ՑԱՎԻՑ…

Հոգի՛ս…

Ինչու՞ ես տրտմած… ինչու՞  ես տխուր…

Ինչու՞ են փակ դռները հոգուդ ու հույզերիդ… նյարդե՞րդ են պրկված, խավա՞ր է շուրջդ…  թե՞ սեփական անզորության իրատես պատրանքն է պարուրել միտքդ…

Արդյո՞ք ճիշտ ես գնահատում իրականությունը…

Ի վերջո, ուզում ես փախչե՞լ իրականությունից… դու ջերմանու՞մ ես Արևից, հոգիդ խայտու՞մ է Լույսից… դու գիտե՞ս թե սիրված լինելն ինչ բան է, սիրելն ինչ է…

Հոգիս…

Ի՞նչը կցրի տրտմությունդ… մի գավաթ թունդ կոնյա՞կ, սիգա՞ր… թե՞ անտարբեր թափառումը մութ իրականության մեջ, հոգուդ սև անձկության մեջ…

Հոգի՛ս…

Դու չե՞ս կարող տարբերել ցանկալին իրականից: Դու՛ ես պատնեշը քո երազանքների և իրականության միջև: Եվ ի վերջո՝ երբ երազանքդ բախվում է իրականությանը՝ աշխատիր ցավից չկծկվել…

Հոգի՛ս…

Դու իրերին ու երևույթներին միշտ հայացք ես ձգում քո հույզերի անարատ բարձունքից, քո զգացմունքների փոթորկուն անհունից, քո երազանքների խորքից… Բայց երբեմն հարկ է իրականությանն ու սեփական եսին նայել… քո իսկ ստվերի… ջախջախված, տրորված ոչնչից…

Facebooktwittergoogle_pluslinkedin