Հեռանու՞մ ես, գնաս բարով…

Հեռանու՞մ ես, գնաս բարով, բայց գեղեցիկ հեռացիր,
Հանց ճախրանքով որ եկել ես, հանց ժպիտով հեռացիր,
Լուսավոր ու ջինջ պատկերդ սրտիդ մաղձով մի եղծիր,
Քո զայրացած հայհոյանքով, հոգուս լույսը մի մարիր:

Ես սիրել եմ քո նազանքով քայլքը չքնաղ,
Օրոր ասող քո շուրթերի մեղրածորան ժպիտը թաց,
Քո հայացքը հեզահամբույր ու թախծոտ խաղն աչքերի,
Խելակորույս ու կենարար, գլխապտույտ համն համբույրիդ:

Հեռանու՞մ ես, գնաս բարով, բայց դավաճան մի եղիր,
Քո ցասումով, քո զայրույթով, հուշերս մի սպանիր:
Ես սիրել եմ քո հմայիչ, շուրթերիդ խաղը կրքի.
Քո երգեցիկ արտասանած հոգիս, ջանս, խոսքը սրտիդ…

Հեռանու՞մ ես, գնաս բարով, էլ վերադարձ չի լինի…
12.06.2014
images

Facebooktwittergoogle_pluslinkedin