ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍԻՐՈՒՀԻՍ…

Կեղեքված հոգուս խռովքը միայն դու՛ կարող ես սփոփել, իմ լքյալ, բայց հավատարիմ Սիրուհի: Անարդար եմ վարվել քեզ հետ, ների՛ր…  լքեցի քեզ, երբ ուժեղ էի, ինքնավստահ ու պայծառ հայացք ունեի դեպ ապագան… ու այդ ապագայում դու չկայիր, քեզ չէի տեսնում:

Իսկ այժմ, այժմ հոգուս վհատությունը քեզնով եմ ուզում փարատել, հոգուս դատարկությունը քեզնով լցնել…

Գիտեմ, սպասում ես ինձ, ու միշտ բաց է քո գիրկն ինձ համար…

Գիտեմ, քեզ գրկելով դավաճանելու եմ… նախ ինքս ինձ… բայց հիմա, այս անձկության պահին այնքա՜ն ցանկալի ես….

Ու քեզ հետ համբույրը… Երբ շուրթերս հպվեն քեզ ու թանձր ծուխն զգամ կոկոորդիս մեջ, կհասկանամ, թե որքա՜ն հաճելի է քո ներկայությունը, նույնքան էլ… դաժան այն գիտակցությունը, թե ինչ տառապանքով եմ դիմացել կես տարի տևած մեր բաժանումին…

Թվում էր՝ էլ չեմ գա քեզ մոտ, բայց… դու բարի ես, ու գիտես կարդալ հույզերն, ու վատ մտքերը ծխիդ պարույրով փաթաթած՝ վանել հեռու…

Խաբու՛մ ես, գիտեմ, ինքնախաբեություն է… ծխող մարդը սովորաբար խաբում է ինքն իրեն, բայց… երբեմն փրկում է այդ խաբկանքն ավելի, քան քո անհաշտ բնույթով ճակատագրի աչքերի մեջ նայելը…

Դե ինչ… միասին կընկնենք ճանապարհ…

Facebooktwittergoogle_pluslinkedin