Հայ-վրացական հարաբերություններ պատմությունից

1918 թվականի դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Մինչ այդ, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Մուդրուսի զինադադարով, Թուրքիան իրեն պարտված էր ճանաչել առաջին աշխարհամարտում և հետ քաշել իր զորքերը: Օգտվելով առիթից՝ վրացական զորքերն զբաղեցրել էին ոչ միայն Լոռին, այլև՝ Ջավախքը և Տայքի մի հատվածը՝ մինչև Արդվի և Արդահանի մատույցները:

Սակայն ՀՀ կառավարությունը Վրաստանից պահանջեց ազատել միայն… Լոռվա հարավը… որևէ խոսք Տայքի և Ջավախքի մասին չեղավ, որևէ գնդակ չարձակվեց՝ վրաց զինվորներից պարպելու Լոռին ու Տայքը, հետագայում Չեզոք Գոտի կազմավորվեց միայն Լոռիում: Իսկ Տայքում՝ հայ-վրացական շփման գոտում, պետական պաշտոնյաների ու բարձրաստիճան զինվորականության փոխադարձ այցելությունները, փոխադարձ հաճոյախոսությունները, կենացները շարունակական էին:

Սա չի՞ նշանակում, որ Հայաստանի հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Ջավախքի և Տայքի վրա վրաց իրավունքները…

Facebooktwittergoogle_pluslinkedin