Հայ զորավարներ. Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյան – ԽՍՀՄ մարշալ: 1915 թվականից մասնակցել է առաջին աշխարհամարտին` հայկական կամավորական ջոկատներում, ապա ծառայության է անցել հայկական երրորդ հրաձգային գնդում: մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ծառայել է որպես Հայկական հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար: 1931 թվականին ավարտել է բարձրագույն հրամանատարական դպրոցը, ապա` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1940 թվականից եղել է Կիևի հատուկ օկրուգային ռազմական շտաբի պետ: Մասնակցել է բազում մարտական գործողությունների: 1943 թվականին նշանակվել է Առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար: Եղել է ԽՍՀՄ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՊՆ նախարարի տեղակալ, Ռազմական ակադեմիայի պետ, ԶՈՒ Թիկունքի պետ: 1944 թվականին ստացել է ԽՍՀՄ հերոսի, 1955 թվականին` մարշալի կոչում:

Facebooktwittergoogle_pluslinkedin