Հայոց արքաներ. Կոստանդին Գ

Կոստանդին Գ- Հայոց թագավոր Կիլիկիայում 1343–1345 թվականներին։ Կիպրոսի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զապելի որդին։ 1310 թ. հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։  1343– ին Կոստանդինը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել թագավոր։ Սակայն Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմենների դեմ երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն Կոստանդինը երկրի կառավարումը հանձնել է ունիթորներին ու ֆրանկներին, հալածել հայրենասեր իշխաններին և բռնագրավել նրանց կալվածները։ 1344–ին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել են Ադանայում սրի մատնել Կոստանդնին ու նրա ֆրանկ պալատականներին։Tigranes_four_Kings

Facebooktwittergoogle_pluslinkedin