Հայոց արքաներ. Թորոս Գ

Թորոս Գ (մոտ. 1271 – հուլիսի 23, 1298), Կիլիկիայի Հայկական Թագավորության թագավոր էր 1293 – 1298 թթ-ին։ Թորոսը Լևոն Գ-ի որդին էր և Հեթումյանների հարստության ներկայացուցիչ։ 1293 թ-ին Թորոսի եղբայրը` Հեթում Բ-ն հրաժարվեց գահից ի օգուտ Թորոսի։ Սակայն 1295 թ-ին Թորոսը ետ կանչեց Հեթումին և նրանք սկսեցին կառավարել միասին։ Շուտով Թորոսի մյուս եղբայրը` Սմբատը գահընկեց է անում իրեն և բանտարկում Բարձրաբերդում, որտեղ էլ 1298 թ-ին հուլիսի 23-ին սպանվում է Սմբատի հրամանով։Tigranes_four_Kings

Facebooktwittergoogle_pluslinkedin