Կուրացած սիրտը երբեք չի ներում…

Ճանապարհները միշտ հատվում են խաչմերուկներում: Հատվում են նաև ժամանակները՝ անցյալը, ներկան, ապագան…
Նրանք միշտ հանդես են գալիս միասին, միաժամանակ… ոչինչ ջնջել ավաղ, հնարավոր չէ:
Եվ երբևէ գալիս է հատուցման ժամը. Ծա՛նր հատուցման… Չկա ներում ոչ մի ստորության, նենգության, դավաճանության: Բավ է ներել…
Եվ վաղը, երբ հերթական ծուղակը կլարես, երբ հերթական զոհիդ կփայփայես ու երջանկության ստով կհմայես, պատրա՞ստ ես մեր հանդիպմանը, պատրա՞ստ ես հատուցման տառապանքին… չէ՞ որ այլոց կեղեքված, կոպտած ու խոցված սրտերի վրա ես ուզում տունդ կառուցել, երջանկությունդ կառուցել… պատրա՞ստ ես…
Մեկի դեմ տաս ուժ կիրառելը թող անիծյալ լինի…. Ես կզարկեմ համաչափ ուժով, բայց կտրուկ ու դիպուկ…
Դու պատրա՞ստ ես քաղել նենգությանդ ու ստորությանդ դառը պտուղները… ունե՞ս այդչափ քաջություն…
Իմացիր, վտանգավոր է նա՝ ով ոչինչ կորցնելու այլևս չունի… և կուրացած սիրտը երբեք չի ներում….
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin