Կինը սիրո, կրքի դևն է…

Սակայն կինն իր էությամբ կիրք է: Առանց կնոջ չկա կիրք, չկա երջանկության դույզն ինչ զգացում:
Կինը սիրո, կրքի դևն է, սատանան:
Կնոջ դողացող շուրթերը, զգայացունց, արտահայտիչ աչքերի խաղը կարող են խռովել ամենասառը հոգին անգամ:
Կինը կիրք է: Նրա տաք գրկում ցնորվել կարելի է: Քանի, քանի անգամ եմ մոռացություն և կիրք գտել այնտեղ…
Քանի, քանի անգամ են շուրթերս հագեցել կնոջ ստինքների պապակող համով:
Կինը թովիչ է:
Մենք վիճեցինք, կռվեցինք:
Խռով էր: Ապա, հրաժեշտից առաջ հաշտվեցինք:
Համարձակություն առած` առաջին անգամ գրկեցի նրան, մազերը համբուրեցի:
Չդիմադրեց: Ապա` այտերը: Մեղմ վանեց ինձ, ուզեց ազատվել գրկիցս ու կանգնեց, որ հեռանա: ՙԳնալու ժամանակն է՚:
Չթողեցի: Թեթև բռնությամբ մոտ քաշեցի, քթի տակ շշնջացի. Թող համբուրեմ քեզ:
Մնացածը երազի էր նման: Նրա պատրաստակամhushatetr շուրթերը սեղմվեցին ինձ: Ասես իմ խոսքին էր սպասում: Համբույրը երկար տևեց…
Դա միայն կիրք էր: Նրանում չկար սեր, չկար զգացմունք: Դա կիրք էր: Դա կին էր: Դա կնոջ տենչալից, դա կնոջ ջերմությամբ լի գիրկն էր: Դա սեր չէր: Դա տանջանք չէր, խռովք չէր: Դա վայելք էր:
Իսկ կնոջը…ատում եմ:
Հատված հին Հուշատետրից

Facebooktwittergoogle_pluslinkedin