Ծախուն ծախու է….

Ես կորցրի զգոնությունս, ու թույլ տվեցի սողոսկել հոգիս, սիրտս, տունս…այնտեղ, ուր չպետք է տեղ լիներ այլոց համար:
Բայց ես միամտաբար տրվեցի խաբկանքներին, տրվեցի հույզերին ու…
Ես կուրացա, ես կուրորեն հավատացի երջանկության ստին…
Անգամ, երբ ճակատագիրն ինձ քանզիցս սկուտեղի վրա մատուցեց բալասանը… մատնացույց արեց կեղծիքը, խաբկանքը, սուտը….
Բայց կույրը կույր է…
Ես հավատացի արցունքներին, երդումներին… Ահա, այլևս մերկ է իմ հոգին քո առաջ, ահա այլևս բաց է ամեն ինչ… հավատացի… արցունքներին հավատացի…
Ու հավատացի նաև գգվանքներին, կեղծ, ծախու և ստոր ներկայացմանը, որ աչքերիս կուրությունը, խավարը թանձրացնելուն էին ուղղված…
Հավատացի… բայց ճակատագիրը բարեհաճ էր… նա դարձյալ մատուցեց այն դեղը, բալասանը, որ կբացեր աչքերս… Դավաճանություն, ստորություն, քսու առևտուր…
Զու՛ր… ես կույր էի անդառնալի… կույր առհավետ…
Աստղեր էի փնտրում ցեխի մեջ, ադամանդներ՝ ճահճում, ուր միայն նեխած գարշահոտություն էր… Փնտրում էի…գտա հասարակ մի մեդալիոն, մաքրեցի, փայլեցրի, ոսկեջրեցի ու կախեցի կրծքիս…հպարտորեն…
Բայց, միևնույն է՝ այն օգտագործած էր բազմիցս, ծակ ու քրքրված… ու չէի հասկանում որ նրա փայլը կեղծ էր… նա տեղ էր գտել կրծքիս՝ սոսկ սրտիս մոտ լինելու համար…
Ու չէի հասկանում որ կրծքիս լինելով՝ կրծքիս փայլելով՝ շողում է, թաքուն աչքով անում նաև այլոց… չէի հասկանում, որ նա դավաճան է… ծախու է…
Իսկ Ծախուն՝ ծախու է, ու կապ չունի, թե գնապիտակի վրա ի՞նչ է գրված. Սե՞ր, թե սոսկ մարմին… Եվ կապ չունի, թե որքանով է նա վաճառվում… միևնույն է՝ վաճառվում է…
Երբևէ ստանում է իր գինն ու դարձյալ նետվում իր ճահիճը, մինչև այնտեղ գանձ որոնող ևս մեկ միամիտ ՙպատահաբար՚ ձեռք կգցի նրան…

07 սեպտեմբերի, 2012

Հատվածներ մի հին հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin