Խարբերդցի բոզ Մարուսն ու մնացյալ սրբերը…

Ապրիլի 23-ին տուն էի վերադառնում, տեսնեմ մեր հարևան Մուկուչ պապը բակի տաղավարում նստած հոնգուր-հոնգուր լացում է:
Մուկուչ պապը արմատներով վանեցի է, նրա պապը Վանի հերոսամարտի մասնակից է, անվանի հայդուկ….
-Ի՞նչ ա եղել Մուկուչ պապի….
-Գրող ու ցավա եղել, այ բալա… բա սա աշխարհ ա՞, բա սա արդարություն ա՞: Պապս վանեցի էր, 15 թվի կռվի մասնակից, իր ձեռքով 10 թուրք ա մորթել, բայց իր ընտանիքի, ազգի պատիվն ու նամուսն ա փրկել: Կռվել ա մինչև վերջ ու փրկվել, Արաքսն անց կացել էս ափը….
Իմացա սրբադասում են, գնացի տերտերի ոտը, խնդրեցի, որ պապիս էլ սրբադասի, ասեց չէ. Մենակ մեռածներին ենք սրբի թուղթ տալիս: Բա սա արդարությու՞ն ա տղաս… Էնա կմեռներ կպրծներ էլի, հմի ես էլ իմ տան սուրբը կունենայի, երեխեքը պարծենալու բան կունենային: Ես մեղավո՞ր եմ, որ մերոնք կռվող են եղել, պատիվ ու նամուս են ունեցել, չեն մորթվել, դիմադրել են…
Թու էս աշխարհի նամուսին…
Էհ, Մուկուչ պապը դարդերս իրար տվեց, նստեցի կողքն ու մի պատմություն էլ ես պատմեցի:
Մինչև 1915 թիվը Խարբերդում մի բոզ Մարուս էր ապրում: Բոզ՝ բառի բուն իմաստով: Էս Մարուսը հնագույն մասնագիտության հետևորդ էր: Թուրքիայում հասարակաց տներ չկային, բայց Մարուսն իր հյուրերին սեփական տանն էր ընդունում:
Ի դեպ, Մարուսը խտրականություն չէր դնում. Հայ լինի, թուրք թե քուրդ, տերտեր թե մոլլա, ահել թե՝ ջահել… փողին մուննաթ…
Իր կյանքով ապրում էր ու հասարակության աչքի լույսը չէր: Բայց դե բոզ Մարուսից ինչքան էլ բամբասեն՝ կլիենտը խեղդում էր… Մարուսը պարապ էր մնում մենակ ամսվա մեջ հատուկ օրերի, դե գիտեք ինչի մասին է խոսքը…
Մի խոսքով՝ Մարուս ջան, Մարուս, պառկում էր ում հետ ուզի, ինչքան ուզի… վարակում էր ու վարակվում…
Ու մի անգամ, օրհասի օրերին, թուրքը հենց գործի ժամանակ իր երկար սվինով (իրական սվինի մասին է խոսքը) Մարուսին խոցեց ու սպանեց: Մարմնավաճառությամբ դիզած նրա փողերն էլ առավ ու փախավ իր մոլլայի մոտ՝ մեղքերից թողություն խնդրելու…
Հիմա մեր եկեղեցու թեթև ձեռքով խարբերդցի բոզ Մարուսը հայ եկեղեցու սրբերի դասին դասվեց: Երևի թե դրախտում էլ պետք կգա իր հնագույն մասնագիտությունը:
Իսկ Մուկուչ պապի հերոս նախնիք թող դժոխքի տարտարոսներում այրվեն. Նախ, թուրք են սպանել, ինչն աստվածահաճո գործ չէ, ապա՝ խախտել են պատվիրանները, թե՝ Սիրիր թշնամուդ և Չարը մի խափանիր, ապաև՝ համարձակվել են ողջ մնալ….
Էհ, Մուկուչ պապ, աշխարհը, եկեղեցին բոզ մարուսներինն ա հիմի, քաջությունը, ազնվությունը, պատիվն ու նամուսը հայ եկեղեցու դռներից երբևէ ներս չեն էլ մտել…
30.04.2015

Facebooktwittergoogle_pluslinkedin