Լռեցրու խղճիդ ձայնը…

Հավատա, ցավ եմ ապրում: Ցավ, որ հոգուցս է գալիս, ցավ եմ ապրում՝ ոչ թե քեզ ցավեցնելու, այլ քեզ համար, քանզի այդպես էլ չհասկացար, չըմբռնեցիր իրականությունը, քանզի բացեցի աչքերս, ու տեսա թե ով ես:
Ցավ եմ ապրում, որ այդպես էլ համարձակություն չունեցար՝ դեմ-դիմաց զրույցի բռնվել խղճիդ հետ. Դրա փոխարեն քո շուրթերից հոխորտանք ու պարծանք հնչեցին, անգամ սպառնալիք…
Ախր ինքդ հասկանում ես, որ այս պայքարում պարտված ես արդեն, պարտված ես ի սկզբանե. Ու ինչի՞ վրա էր հույսդ. Խղճմտանքի՞, ներողամտությա՞ն… դու արդյո՞ք արժանի ես դրան… չէ՞ որ ինքդ նետեցիր ձեռնոցը, այրեցիր վերջին կամուրջը…
Ու անգամ դրանից հետո վախեցար զրույցի բռնվել խղճիդ հետ…
Դե լռեցրու խիղճդ, խղճիդ ձայնը… լռեցրու որքան կարող ես… հայհոյիր, փողոցային բառերով շրջապատդ աղտոտիր… այն միևնույն է՝ պոռթկում է ու ճչում… ճչում՝ ահագնացնելով տագնապդ…
Ու այս դժոխային երազը երկար, շատ երկար կշարունակվի, քանի դեռ փորձում ես լռեցնել խղճիդ ձայնը… երկար, շատ երկար, ես կասեի՝ անվերջ…

Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin