ԻՆՉՊԵՍ ՕՏԱՐԸ ՓՐԿԵՑ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻՆ ՀԱՅԵՐԻՑ

Վիրահայերը փորձում են մատնել Հովսեփ Էմինին և հանձնել Խոյ քաղաքի մահմեդական Ահմեդ խանին: Խանը պատասխանում է նրանց. ՙԴուն, թիֆլիսեցի անզգամ հայ, Էմին սուրի ու հուրի միջեն անցավ ձեր ազատագրության համար, ապավինելով միակ Ասծույն, մինչդեռ դուք, անբան անասուններ, կը ջանաք վարձատրել զայն կործանումով: Կորսվե տեսողությունես: Ըսէ Էմինին, թե բարի եկած է երկիրս, թող գոհ լինի և մնա որչափ ատեն որ կուզե, թող մեկնի, երբ կամենա: Ոչ ոք պիտի հանդգնի որևէ բառ ըսել իրեն՚:

Facebooktwittergoogle_pluslinkedin