Ինչպես ճանապարհային ոստիկանից փող վերցրի…

Իմ մեքենայով գյուղ էի գնում: Աշտարակի մոտ ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեքենաս. արագությունն էի գերազանցել:

-Մայոր Մարտիրոսյա՛ն,-ներկայացավ նա: (Ազգանունը փոխված է):b3e81cc056f13e96f923d9c75da6a763-472x265

-Աստված օրհնի, զավա՛կս,-կատակեցի ես: (Իսկ հագուստս ամենևին տերտերի չէր՝ կոստյում՝ փողկապով…)

-Վա՜յ, տերտե՞ր ես,-հարցրեց ոստիկանը:

-Ի՞նչ եք ասում, մի տերտեր ունենք՝ Վեհափառն է՝ Մայր աթոռում… ես աստծու օրհնությամբ՝ Ախթալայի վանատերն եմ՝ տեր Վահե քահանա,-չնահանջեցի….

-Հա՜, տե՛ր հայր, բայց արագ ես քշում, տենց չի կարելի….

-Զավա՛կս, դե ծնունդա, կնունքա…. հավատացյալ ժողովուրդն սպասում է…

-Լա՛վ, գնացեք, բայց կամաց քշեք… հա, ասում են ձեր վանքը լավն ա, երկու մոմ կվառեք ինձ համար,-խնդրեց ոստիկանը….

-Անպայման, զավա՛կս, ապաշխարհանքը լավ բան է, մոմավառությունն էլ՝ աստվածահաճո գործ է, բայց մոմի համար պետք է վճարել….

Ի վերջո՝ ոստիկանը 500 դրամ տվեց:

Հիմա ասացեք տեսնեմ, Հայաստանում կա՞ արդյոք մեկ այլ վարորդ, ով խախտում է կատարել և ոստիկանից գումար վերցրել….

 

Facebooktwittergoogle_pluslinkedin