Թույլ տուր քո Արև իրանը գրկեմ…

Թույլ տուր քո Արև աչքերից ելած ցողերը սրբեմ,
Արևից ծագած ու վարսեր դարձած շողերը շոյեմ.
Թույլ տուր Արևից պոկված, ու կրծքիդ թառած,
Զույգ ծաղիկներիդ կոկոնը քաղեմ…

Արևիդ փայլից, Արև նազանքից հոգիս ջերմացնեմ,
Արևով սնված, Արև շուրթերիդ շաղիկը մաքրեմ…
Թույլ տուր քո Արև իրանը գրկեմ, գոտիդ արձակեմ,
Արևով վառված, Արև-ճրագիդ հուրը բորբոքեմ…

Facebooktwittergoogle_pluslinkedin