ԹՈՂ ՔՈՆԸ ԼԻՆԵՄ

Թող քոնը լինեմ….
Քո խենթ կրակի ջեռոցը լինեմ,
Սրտիդ անթեղած դառնահամ սիրո
Ամոքը լինեմ…

Թող քեզ հետ լինեմ, գիշեր, թե ցերեկ,
Լույսդ, ստվերդ, հոգոցդ լինեմ…
Սյուքդ ու տապդ թող իմը լինեն,
Հոգիդ փոթորկող խենթը թող լինեմ,

Գտած, կորցրած, բայց սրտիդ խորքում
Փայփայած, պահած,
Երկար սպասած
Երազդ լինեմ….
18.05.2014
Ser

Facebooktwittergoogle_pluslinkedin