Թող խաբված լինեմ, բայց ոչ՝ հուսահատ…

Քո փափուկ գրկում, քո տաքուկ ստում
Թող խաբված լինեմ, բայց ոչ՝ հուսահատ…
Տար ինձ քո աշխարհ… տար անվերադարձ.
Տար ու պարուրիր քո քնքուշ սրտում, ցանկալի ստում…
Հույս տուր ինձ բարի, հույս տուր անձկալի,
Հոգուդ ջեռոցից, մարմնիդ բոցից սերս կրակիր…
Ինձ Արև դարձիր, սառույցս հալիր,
Քո գիժ խայտյանքով կարոտս մարիր…
images

Facebooktwittergoogle_pluslinkedin