Թե կարդաս հոգիս…

Թե կարդաս հոգիս…

Կտեսնես այնտեղ կարոտի բորբոք

Հնոցում այրվող`մի կրակ Արև,Prayer-Journal

Որի պատկերը քո սիրատոչոր ու կրքաթաթախ

գրչով երգեցի:

 

Թե կարդաս հոգիս…

Կտեսնես այնտեղ մի հարբած աշուն,

Որի խաշամը` կրքախեղդ, նախշուն,

Անհագուրդ սիրով պարում է օդում:

 

Թե կարդաս հոգիս…

Կտեսնես ինչպես տխուր, գլխիկոր,

Դուռդ եմ թակում,

Արցունքի շիթից` խունացած այտիս

կաթիլը սրբում:

 

Սիրախեղդ սիրով, կարոտի տենչով,

Խնդրում եմ, Ա’րև,

Մնաս միշտ կողքիս

ՈՒ կարդաս հոգիս…

Facebooktwittergoogle_pluslinkedin