Թե խոսքեր են պետք լռելու համար…

Չասված խոսքեր, որ դուրս են հորդում

Սրտիս անձկալի խորունկ անկյունից,

Եվ չասված բառեր, որ իմ աչքերի փայլով են խոսում,

Ու լռելայն ճիչ… հոգոց մի անձայն…

 

Թե խոսքեր են պետք լռելու համար`

Ընտրիր իմ սրտի խուլ հառաչանքը,images

Ճիչը իմ հոգու ցավ անտարբերության…

Քա՛ր անտարբերության… դեպ տառապանքը…

 

Թե կրակ է պետք հոգիդ ջերմացնող՝

Վերցրու իմ սիրտը, որ մորմոքում է

Աչքերիդ թախծի ու քո կարոտի…

Սպասումի չափ… այն սպասումի,

 

Երբեք չմարող, անվերջ հավատող…

Ու կարոտիս չափ… ի՛մ կարոտի չափ…

Չասված խոսքերի…. լուռ երազների…

Անխոս երգերի….

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin