Թե ինչպես չար կատակը չարիք դարձավ․․․

Տարիներ առաջ էր, Դոնի Ռոստով ում էի բնակվում։ Գործերս էլ բարվոք էին։

Պատահմամբ հանդիպեցի  Լոռվա մեր կողքի բնակավայրում ապրող մի ծանոթ երիտասարդի, ով արտագնա աշխատանքի էր եկել Ռոստով։ Գործ չուներ, սրա-նրա տանն էր բնակվում, կիսաթափառական կյանքով։

Երիտասարդին տարա իմ տուն, ես միայնակ էի ապրում, գործ տվեցի։

Շաբաթներ անցան։ Մի օր որոշեցի չար կատակ խաղալ գլխին։

Արտոյի հեռախոսը ջուրն ընկավ, փչացավ։ Իր համար մի էժանագին հեռախոս գնեցի։ Ասացի եկ, գնանք նոր քարտ վերցնենք։ Ռուսական Տելե 2 օպերատորի քարտ վերցրի իր համար։ Հաջորդ օրը, ծանոթ ռուս աղջիկներից մեկին խնդրեցի, զանգեց Արտոյին, ասաց․

-Բարև Ձեզ, շնորհավորում ենք։ Դուք մեր 5 միլիոներորդ բաժանորդն եք, այդ կապակցությամբ Տելե 2 ընկերությունը Ձեզ պարգևատրում է 5 միլիոն ռուբլի մրցանակով։ Օրեր անց Ձեզ կզանգենք մեր գրասենյակ կգաք, Ձեզ համար բանկային հաշիվ կբացենք ու գումարը Ձեզ կփոխանցենք քարտի վրա։

Արտոյի ուրախությանը չափ չկար, աշխարհով մեկ էր եղել։

Ասացի․-Արտո՛, քարտը ես եմ առել, էդ փողի կեսն իմն է։

-Ո՞նց թե քոնն է։ Սա բախտի բանա, լատարեյի պես մի բան, որ քոնը լիներ՝ դու կշահեիր, սաղ իմնա, փողիս վրա վայիս ես ըլնում հա՞,-զայրացած ասաց էդքանը, իրերը հավաքեց ու գնաց տնիցս։

Ռեակցիայի վրա այնպես էի զարմացել, որ անգամ հետ չպահեցի։

Մյուս օրը դարձյալ զանգեցի ծանոթ աղջկան, որ զանգահարի Արտոյին։ Զանգել ասել էր․- Պարոն Անթանեսյա՛ն, 3 օրից Ձեզ կտեղեկացնենք բանկի հասցեն, անձնագրով մոտեցեք բանկին, որպեսզի ձևակերպենք գումարը։ -Դե, քարտն իմ անունով էր։

Կես ժամ անց՝ Արտոն հևասպառ իրեն իմ տուն գցեց։

-Ապե՛ր, կատակ էի անում, քեզ փորձում էի, չնեղանաս։ Հենց զանգեն, միասին գնում ենք, ինչ էլ տան՝ հալալ ախպերափայ ենք անում․․․

Պատասխանեցի, որ քարտն իմ անունով է, ինքս վաղը կգնամ իրենց գրասենյակ, գումարը մենակ կստանամ, ու Արտոյին դուրս հրավիրեցի իմ տնից։

Էլ չտեսա նրան։ Տարիներ անցան։ Գյուղում պատահաբար Արտայի հորը հանդիպեցի։ Բարևեցի։ Ու․․․

-Դեռ բարև ես տալիս հա՞, փոխանակ գետինը մտնես․․․ տղուս Ռուսաստան 5 միլոն գցել ես, դու ի՞նչ երեսով ես ինձ բարևում․․․

Այ այդպես, չար կատակը չարիք դարձավ․․․ L

 

Facebooktwittergoogle_pluslinkedin