Թե ինչպես Լենկ Թեմուրը փրկեց քրիստոնյա աշխարհին

Մարդկության աստեղային ժամերից…

14-րդ դարի վերջին Ասիայում քրիստոնեության վերջին պատվարը՝ Բյուզանդական կայսրությունը, ծանր հոգևարքի մեջ էր:

Երբեմնի հզոր կայսրությունը փոքրացել, ամփոփվել էր մայրաքաղաք Կոստանդնուպոլսի և նրան շրջապատող մի քանի բնակավայրերի շուրջ:

Տկար էր նաև մայրաքաղաքը: Պոլիսը, որ աշխարհի առաջին միլիոնանոց քաղաքն էր, դատարկվում էր թուրքական սպառնալիքի առաջ: Իսկ թուրքական օղակը գնալով սեղմվում էր:

Օսմանյան զորեղ սուլթան Բայազետ Ա վճռական էր՝ գրավել Պոլիսն ու վերջ դնել Բյուզանդական կայսրությանը: Եվ հոգևարք ապրող քրիստոնյա կայսրությանը ոչ ոք չէր կարող օգնել: Եվրոպայի դավանակից պետությունների հոգը չէր Բյուզանդիան… Ֆրանսիան, Անգլիան, Վատիկանը, Վենետիկը, ճենովան, Հունգարիան… միայն սեփական խնդիրներով էին զբաղված…

Եվ օսմանյան բանակը, որի թվաքանակը տարբեր աղբյուրների գնահատմամբ տատանվում էր 200 հազարից մինչ 500 հազար զինվոր,  Բայազետ Ա հրամանատարությամբ սեղմում էր օղակը Կոստանդնուպոլսի շուրջ:

Եվ երբ թվում էր թե չկա փրկություն և քրիստոնյա Եվրոպայի աչքի առաջ պիտի կործանվեր Արևելքի վերջին քրիստոնյա պատվարը, օգնությունը հասավ… անսպասելի տեղից…

Լենկ Թեմուրը… արևելքից արշավեց հանց փոթորիկ, 1402 թվականի հուլիսին Անկարայի ճակատամարտում գլխովին ջախջախեց Բայազետ Ա օսմանյան բանակն ու… փրկեց թե՛ քրիստոնյա Բյուզանդիան, թե՛ Եվրոպան… քանզի Պոլսի անկումի պարագայում Եվրոպայում  չկար մեկ ուժ, որ կարողանար դիմակայել թուրքական ճնշմանը…

Ահա թե ինչպես Լենկ Թեմուրը փրկեց քրիստոնյա աշխարհը…

Facebooktwittergoogle_pluslinkedin