Թափառական ժողովրդի հոգեկերտվածքը…

Սա անտուն, անհայրենիք, թափառական ժողովրդի կերպար է…ժողովուրդ, որ չունի հայրենիքի ընկալում… նա մեկ սրբություն ունի՝ խաչը…

 

571-591 թվականների պատերազմը քայքայեց Սասանյան պետությունը:  Պարսից Խոսրով Փարվեզ արքայի դեմ ապստամբեց Արշակունիների Միհրանյան ճյուղի ներկայացուցիչ Վահրամ Չուբինը:

Օգտվելով առիթից՝ Բյուզանդիան միջամտեց Պարսկաստանի գործերին ու աջակցեց Խոսրով Փարվեզին:

Մինչ այդ, Վահրամն ակնկալելով հայերի աջակցությունը՝ անգամ հայոց պետությունը վերականգնելու խոստում էր տվել՝ օգնության փոխարեն: Սակայն հայությանը չէր հետաքրքրում ազգային պետությունը: Հայությունը լծված էր… իր տերերին ծառայելու գործին, հայությունը սուր էր ճոճում սոսկ խաչի համար:

Մորիկ կայսրը մեծ զորք ուղարկեց և Խոսրովը հաղթեց: Նա օգնության փոխարեն Բյուզանդիային զիջեց Հայաստանի ստվար հատվածը:

Բյուզանդացիները սկսում են Հայաստանի քաղկեդոնականացումը: Նրանք փորձում են հիմնել քաղկեդոնածես Մայր եկեղեցի:

Բյուզանդացիները ստիպում են հայ ազնվականներին՝ հաղորդվել հույն զորավարների հետ մեկտեղ: Եվ այդ պատճառով շատ հայեր տարագրվեցին օտար երկրներ:  Հայը, որ սուր վերցրեց հանուն կրոնի, կռիվ տվեց պարսիկի դեմ՝ հիմա ճողոպրում էր իր երկրից, երբ նրան փորձում էին պարտադրել քրիստոնեության մեկ այլ ուղղություն՝ քաղկեդոնականություն…

Սա անտուն, անհայրենիք, թափառական ժողովրդի կերպար է…ժողովուրդ, որ չունի հայրենիքի ընկալում… նա մեկ սրբություն ունի՝ խաչը…

Հատված իմ, ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ 301  դեռևս անտիպ գրքից:

Facebooktwittergoogle_pluslinkedin