Էս աննամուս խառնածին հայերը…

Քանի, որ ոմանց համար խառնամուսնությունը մեծագույն մեղք է, երբեմն՝ ազգային դավաճանություն, եկեք տեսնենք հայոց պատմության մեջ նման քանի՞ մեծահամբավ հայ դավաճան ունենք:

Եվ այսպես.

Շախմատիստներ. Լևոն Արոնյան, աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյան, Գարրի Կասպարով: Բոլորն էլ սրիկաներ են ուրեմն. Կա՛մ խառնածին են, կա՛մ, օտարի հետ են ամուսնացել… նմանապես սրիկա դավաճաններ են Սմիսլովը, Տալը, Սպասկին… ի՞նչ իրավունքով են հայի արյուն կրում…

Մարզիկներ. Ռալլիի 50-անգամ Գրան պրի շահած Ալեն Պրոստը… էս շան որդու մայրը համարձակվել էր ֆրանսուհի լինել…

Ֆուտբոլիստներ, աշխարհի չեմպիոններ Յուրի Ջորկաև, Ալեն Պողոսյան. Սրանք էլ դավաճան ու սրիկա են. Մեկը կիսով չափ կալմիկ է, մյուսը՝ ֆրանսիացի;

ՀՀ ազգային հերոսներ Քըրք Քըրքորյան, Շառլ Ազնավուր. Մանավանդ վերջինս. Քիչ ա՝ կանայք երկուսն էլ օտար են, դեռ դուստրն էլ արաբի հետ ամուսնացավ ու իսլամ ընդունեց… կատարյալ դավաճանություն ու սրիկայություն….

Գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորով. Էս սրիկան պարզվում է՝ համարձակվել է ռուս կին առնել…

Արտաշեսյան արքայատան կեսը. Տիգրան Մեծ սրիկայից սրիկան այլազգի կին, չէ, կանայք ուներ… նրա զավաակ Արտավազդ Բ էլ մոր կողմից պոնտական ծագում ուներ…բա մեզ պե՞տք են նման արքաներ…

Երվանդունի արքայատոհմը…կեսը պարսկածին են…հայ արքաներից շատերը համարձակվել են դավաճանել հայությանն ու պարսկուհիների հետ ամուսնանալ:

Բա Արշակունիները… էս լրիվ դավաճան են… քիչ ա՝ պարթև էին, դեռ արանք-արանք էլ՝ օտարազգիների հետ ամուսնացան…

Բագրաատունիների մասին խոսելն արդեն ավելորդ է…

Իսկ Ռուբինյանները… խայտառակեցին մեր ազգին… ինչ ազգից ասես՝ կին առան, ում ասես՝ աաղջիկ տվեցին… աննամուս են էլի…

Ժամանակակից ռուսական էստրադայի գրեթե բոլոր հայ աստղերը…լրիվ պիղծ են ու դավաճան…կամ կանայք, ամուսիններն են օտար, կամ՝ ծնողներից մեկնումեկը:

Հա, Հոլիվուդի պապան՝ Ռուբեն Մամուլայնը… ո՞նց համարձակվեց ամուսնանալ Էղիսաբեթ Թեյլորի հետ.. աննամուս հայ է…

Ձանձրացա թվել… բան մնա՞ց տակը, հարգելի քլնգողներ…

Հասկացեք. Գենի զտարյունությունը կաևոր է իհարկե, բայց շատ ավելի կարևոր է հայեցի կեցվածքն ու ազգային արժեհամակարգը… եթե չկա այդ արժեհամակարգը (իսկ այն այսօր գրեթե իսպառ բացակայում է), գենդ հազար լաբորատորիաներում զտես էլ՝ լիարժեք հայ չես համարվի, քանզի ապրում ես օտար բարքերով…

Facebooktwittergoogle_pluslinkedin