Երգերս քոնն էին սիրելիս…

Երգերս քոնն էին սիրելիս, ու հույսս՝ դու էիր, սիրելիս,

Երազս քոնն էր, սիրելիս, Արևս դու էիր, սիրելիս…

Մորմոքս քոնն էր, սիրելիս, Կարոտս դու էիր, սիրելիս,index

Ժպիտս, բարս, հոգիս ու խաղս, ամենը քոնն էին, սիրելիս…

Եվ սիրտս, սիրտս, հուր դարձած սիրտս…

Քո Լույսն ու հուրն էր, սիրելիս…

Իսկ հիմա՞, հիմա… կիսել ես սիրելիս,

Կողոպտել ու տարել ես, հոգիս…

Երգս, երազս, ժպիտս, խաղս… ամենը քոնն են, սիրելիս,,,

Իսկ ինձ կողոպտած, թողել ես ցավս,

Մորմոքս, վերքս, Կարոտս, հույսս, սիրելիս…

Հույսս…

Facebooktwitterlinkedin