Ես քո խե՜նթն եմ…

Ես քո խե՜նթն եմ… խոստովանեմ՝ խենթությունը իմ կոչումն է.

Ես քո խե՜նթն եմ…  թող որ հոգուս ողջ խնդությամբimages

Քո մեղմ հրից բոցավառեմ, հուսավառվեմ…

Ես քո խե՜նթն եմ…  խոստովանեմ, խենթությունը իմ երազն է.

Արև սիրուդ խենթ երազով ես ապրել եմ, տենչացել եմ,

Արբեցել ու… խենթացե՜լ եմ…

Ես քո խե՜նթն եմ… երջանկության սպասումին, քո համբույրին,

Խենթի նման տենչացողն եմ…  քո Արևից ջերմացո՜ղն եմ….

Ես քո խե՜նթն եմ… եթե անգամ, հանց մի խելառ,

Արևայրուք քո հմայքից երգեմ, պարեմ՝  մի զարմացիր.

Դու իմացիր. ես՝ քո խե՜նթն եմ….

Facebooktwittergoogle_pluslinkedin