Ես սիրում եմ քեզ…

Հմայքդ շատ է. Գերում ես ինձ քո նուրբ, բայց հյութեղ ու կրքոտ շուրթերով, շիտակ հայացքով ու միշտ ժպտացող աչքերով:
Ես սիրում եմ քեզ:
Քեզնից ոչինչ չգիտեմ, դու թվում ես այնքան հեռու, այնքան անիրական…
Ես սիրում եմ քեզ:
Քիչ է ասել, թե պարզապես սիրում եմ: Դա մի գեղեցիկ, հաճելի տանջանք է, երջանկության հույս է…
Ես սիրում եմ քեզ:
Ու այս բառերը շարադրելիս հոգիս ալեկոծվում է, փոթորկվում, իսկ սիրտս պատեպատ է զարկվում՝ ցանկանալով դուրս թռչել ու հասնել քեզ:
Ես սիրում եմ քեզ…
Հատվածներ հին հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin